


Արմինֆո. Ֆրանսիան 1 մլն եվրո կհատկացնի Պարենի համաշխարհային կազմակերպությանը (WFP-World Food Programme) ՝ Հայաստանում արտակարգ իրավիճակներին արձագանքելու նպատակով: Այդ մասին ասվում է Հայաստանում WFP-ի ներկայացուցչության հաղորդագրությունում, որը հրապարակվել է Twitter-ի միկրոբլոգում։
Աղբյուրի համաձայն, որոշումը կայացվել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննայի և WFP-ի ղեկավար Սինդի Մակքեյնի հանդիպման արդյունքում:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի վերջին WFP-ը հայտարարություն էր տարածել, որում հաղորդել էր, որ կազմակերպությունը Գորիսում տաք սննդի տրամադրման կետ է բացել՝ Արցախից բռնի տեղահանված աանձանց համար: "Շարժական կետն օրական 2000 տաք կերակուր կտա", - ասվում է աղբյուրում: Նշվել է նաև, որ տարածքը կընդլայնվի ոչ պարենային ապրանքների պահման համար։ "Անհրաժեշտության դեպքում կազմակերպությունը պատրաստ է ընդլայնել օգնության տրամադրումը երկրի ողջ տարածքում", - նշել են կազմակերպությունում:



