Արմինֆո. Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցներին օժանդակելու նպատակով «Գազպրոմ Արմենիա» ընկերության կողմից նախաձեռնված աջակցության ծրագրի շրջանակում կեցավայրի վարձակալության և կոմունալ ծախսերի փոխհատուցում է տրամադրվել տեղահանված 600 ընտանիքի։
Ընկերության հաղորդագրության համաձայն, փոխհատուցումը նախատեսված է վեց ամիս ժամկետով, առաջնահերթությունը տրվել է բազմանդամ և բազմազավակ ընտանիքներին։ Աջակցության ծրագրի արդյունքում լուծվել է ավելի քան 3200 արցախցու կեցության խնդիր
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ