Արմինֆո. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի օրը իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ զրույցի ընթացքում չի բարձրացրել Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար և գործարար Ռուբեն Վարդանյանի ճակատագրի հարցը: Այդ մասին հաղորդել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների համապատասխան հարցին:
Միեւնույն ժամանակ, Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ զգալի ժամանակ Պուտինն ու Ալիեւը դեմ առ դեմ շփվել են, եւ ինքը չգիտի, թե ինչի մասին է խոսվել զրույցի այդ հատվածում, հաղորդում Է "Ինտերֆաքսը":
Սեպտեմբերի 27-ին Ռուբեն Վարդանյանը գերեվարվել է ադրբեջանական իշխանությունների կողմից սահմանին ՝ հազարավոր այլ հայերի հետ միասին Արցախը լքելու փորձի ժամանակ։ Ավելի ուշ Բաքվի դատարանը նրան կալանավորել է 4 ամսով։ Ռուբեն Վարդանյանը մեղադրվում է "ահաբեկչության ֆինանսավորման" համար։
Նշենք, որ Ադրբեջանը պաշտոնապես հաստատել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի, Արցախի ԶՈՒ հրամանատարի նախկին տեղակալ, գեներալ Դավիթ Մանուկյանի, Արցախի ՊԲ նախկին հրամանատար, գեներալ Լևոն Մնացականյանի, Արցախի արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանի, Արցախի Հանրապետության նախկին նախագահ Բակո Սահակյանի (2007-2020 թթ.), Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի (1997-2007 թթ.), Արցախի Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանի, Արցախի Հանրապետության նախկին նախագահ (2020-2023 թթ.),) Արայիկ Հարությունյաի գերեվարման փաստը: Նրանք բոլորը ձերբակալվել են 4 ամիս ժամկետով ։