Արմինֆո.Հայաստանը դուրս չի գալիս Անկախ պետությունների համագործակցությունից։ Այդ մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովի ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ։
"Վարչապետ Փաշինյանն ինձ զանգահարել է, մենք զանգահարել ենք միմյանց, խոսել ենք նաև առաջիկա, այսինքն, այսօրվա գագաթնաժողովի մասին։ Այնտեղ կան հանգամանքներ, որոնք ես միանգամայն հասկանալի եմ համարում, հիմա այդ մասին չեմ խոսի։ Ավելի լավ է հարցրեք Հայաստանի վարչապետին", - ասել է նա։
Միաժամանակ, նա հիշեցրել է, որ ԱՊՀ-ում բոլոր որոշումներն ընդունվում են կոնսենսուսի հիման վրա։ "Որքան ես հասկանում եմ, Հայաստանն ԱՊՀ-ից ոչ մի տեղ դուրս չի գալիս", - հայտարարել է Պուտինը:
Նշենք, որ Հայաստանի վարչապետը չի մեկնել Բիշքեկ՝ մասնակցելու ԱՊՀ երկրների ղեկավարների նիստին ։