


Փրկարար ծառայությունն ապրիլի 29-ին` ժամը 15.14-ին, տեղեկություն է ստացել, որ միջպետական Մ-10 ավտոճանապարհի Գավառ-Սևան հատվածի 12-րդ կմ-ին հայտնաբերվել է ական:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հայտնաբերվածը հակատանկային ուսումնական ական է: Հրշեջ-փրկարարներն ականը տեղափոխել են Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչություն:



