Արմինֆո. Այս ուրբաթ՝ հոկտեմբերի 13-ին, կկայանա նոր օդային ակրոբատիկ «Follow The Sun» շոուի պրեմիերան՝ «One & Only» առաջին առանց բեմ թատրոնում:
Ներկայացման հիմքում ընկած է հին հայկական լեգենդը՝ ընտանեկան անխախտելի արժեքների, սիրո և ատելության, ամենակուլ կրքի և թշնամանքի մասին: Ձեր առջև կբացվի հայոց թագավոր Արա Գեղեցիկի և Ասորեստանի թագուհի Շամիրամի ռոմանտիկ պատմությունը: Կարո՞ղ է կիրքը հաղթահարել սերը: Արա Գեղեցիկը զոհվում է անհավասար ճակատամարտում, բայց մարդկանց հիշողության մեջ նա մնում է հաղթող, պաշտպանելով իր ազատությունը, ընտանիքը, սերը և հայրենիքը: «One & Only»-ն եզակի օդային թատրոն է առանց բեմի, որտեղ գործողությունները տեղի են ունենում «Seven Visions Resort & Places, The Dvin» համալիրի ատրիումում։ Հանդիսատեսի տեղերը գտնվում են պատշգամբներում, որոնք տեղակայված են ամբողջ երկայնքով՝ ապահովելով 360° տեսանելիություն։
Ակրոբատիկ շոուի ձևաչափով թատրոն գոյություն ունի աշխարհի միայն երեք քաղաքներում՝ Լաս-Վեգասում, Մակաոյում և Դուբայում։ Իսկ հիմա կա նաև Երևանում։ Դուք ականատես կլինեք իսկապես աննախադեպ գործողության, որն իր մեջ համադրելում է համաշխարհային փորձը՝ հայկական տարրերի և սյուժեների հետ: Արևի լույսով լուսավորված ատրիումը հրավիրում է ձեզ վայելելու հույսերով ու ձգտումներով լի պահը՝ բարձրանալով գետնից 27 մետր: One & Only թատրոնը տաղանդի, փիլիսոփայության, բացառիկ բեմադրության և ժամանակակից տեխնիկական հնարավորությունների սիներգիա է: