Արմինֆո.Ընկերությունը պատրաստ է աջակցել Արցախի (Լեռնային Ղարաբաղի) գաղթականներին տեղափոխման, աշխատանքի ընդունման և Ռուսաստանում գտնվող իր արդյունաբերական ձեռնարկություններում հարմարման հարցում:
ՌՈՒՍԱԼ-ը հրավիրում է հետևյալ մասնագետներին՝
· հաստոցների կարգաբերողներին, ծրագրային ապահովմամբ հաստոցների օպերատորներին,
· էլեկտրագազաեռակցողներին,
· հսկիչ-չափիչ սարքերի (ՀՉՍ) և ավտոմատիկայի կարգաբերողներին,
· հանքափորներին, հորատանցող բանվորներին,
· բացահանքի ինքնաթափ բեռնատարի վարորդներին (լեռնային զանգվածի տեղափոխում),
· հալված աղերի էլեկտրատարրալուծման մասնագետներին,
· ալյումինի արտադրության բնագավառում անոդագործներին.
· գունավոր մետաղների ձուլորդներին:
Աշխատավարձը սկսած 60 000 ռուբլիից մինչև հարկերի պահումը՝ կախված մասնագիտությունից և կարգից, տրամադրվում է սոցիալական փաթեթ և երաշխավորված արձակուրդ։
Ընկերությունը պարտավորվում է կատարել՝
ընտանիքի վերաբնակեցման ծախսերը (տեղափոխման բոլոր ծախսերի վճարումը), կացության տրամադրում (Աշխատանքային պայմանագրի գործողության ողջ ժամանակահատվածի համար կացության վարձակալության 100% փոխհատուցում), օգնություն է տրամադրում ընտանիքի անդամներին աշխատանքի տրամադրելու և երեխաներին դպրոցներում և մանկապարտեզներում տեղավորման հարցում:
Վերաբնակեցման քաղաքներ՝
Կրասնոյարսկ, Սայանոգորսկ, Դիվնագորսկ (Կրասնոյարսկի երկրամաս), Բրատսկ, Նովոկուզնեցկ, Սեվերոուրալսկ (Սվերդլովսկի մարզ), Աչինսկ (Կրասնոյարսկի երկրամաս), Շելեխով (Իրկուտսկի մարզ), Կանդալակշա (Մուրմանսկի մարզ), Սորսկ (Խակասիա), գ. Տուրունտայեվո (Բուրյաթիա).
Աշխատանքի տեղավորման հարցերով կարող եք լրացուցիչ տեղեկություններ ստանալ և հայտ ներկայացնել զանգահարելով՝ +374-98-508-226 և +374-60-37-66-36, ինչպես նաև զանգահարելով Հայաստանի ներսում 0 8000 1515 անվճար գիծ։