Արմինֆո."Իրանը ցանկանում է Ադրբեջանի և Հայաստանի խնդիրները լուծել երկխոսության շրջանակներում": Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական խորհրդարանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հարցերի կոմիտեի փոխնախագահ Շահրիար Հեյդարին Երիտասարդ լրագրողների ակումբին հարցազրույցում՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության ակունքներին:
<Ներկայում Լեռնային Ղարաբաղը վիճելի տարածք է Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Ադրբեջանի Հանրապետությունը ռազմական գերազանցության է հասել Հայաստանի նկատմամբ՝ օգտագործելով արտատարածաշրջանային երկրների և սիոնական ռեժիմի հնարավորությունները, սակայն դա թույլ չի տալիս նրան օկուպացնել այն ամենը, ինչ ցանկանում է", - նշել է նա։
"Ղարաբաղն ավանդաբար պատկանում է Հայաստանին, մարդկանց փախուստը դեպի Հայաստան տեղի է ունենում ադրբեջանական բանակի գնդակոծությունների և հարձակումների պատճառով, և դա չի նշանակում, թե հայերը Լեռնային Ղարաբաղում կորցրել են իրենց էությունն ու ինքնությունը, քանի որ ավանդաբար Ղարաբաղը միշտ պատկանել է և պատկանում է Հայաստանին",- նշել է նա, հավելելով, որ Ադրբեջանը ծանր դրության մեջ է դրել Լեռնային Ղարաբաղը: Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ Արցախը չորս կողմից շրջափակման մեջ է։
Խորհրդարանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության կոմիտեի նախագահի տեղակալը նշել է. "Այն տարածքները, որոնք նախկինում օկուպացվել էին Հայաստանի կողմից և որոնց մեծ մասը պատկանում էր Ադրբեջանի Հանրապետությանը, վերադարձվել էին Բաքվին մինչև վերջին հակամարտությունները, բայց, անշուշտ, եթե Ադրբեջանը փորձի հետևել նույն ընթացակարգին, ապա ստիպված կլինի երկար տարիներ ներգրավված մնալ սիոնական ռեժիմի, Թուրքիայի և ԱՄՆ-ի կողմից պարտադրված անցանկալի պատերազմներում":
Նրա խոսքով ոչ տարածաշրջանային երկրները ձգտում են շահագործել Կովկասի ռեսուրսները, նոր միջանցքները և օգտագործել Ադրբեջանի Հանրապետության տարածքը՝ աշխարհաքաղաքական տառապանքների միջոցով Եվրոպային միանալու համար:
<Հայաստանի կառավարությունն ստիպված էր Լեռնային Ղարաբաղը հանձնել Ադրբեջանին, քանի որ վերջինս ունի ռազմական գերազանցություն։ Իհարկե, պետք է ասել, որ Հայաստանը խնդիրներ ունի Ադրբեջանի, սիոնական ռեժիմի և Թուրքիայի հետ", - ընդգծել է Հեյդարին։
"Վերջին 30 տարիներին, քանի որ Ադրբեջանը հնարավորություն չուներ պատերազմելու Հայաստանի դեմ, նա մեծ արտոնություն տվեց սիոնական ռեժիմին, ԱՄՆ-ին, Մեծ Բրիտանիային և Թուրքիային, որպեսզի նրանց միջոցով վերադարձնի Ղարաբաղը", - ամփոփել է նա: