
Ապիրլի 28-ին Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է աշխարհում խոսքի ազատության վերաբերյալ նոր զեկույցը` «Մամուլի ազատություն 2015. դաժան օրենքները և բռնությունը հանգեցրել են գլոբալ անկման», որում Հայաստանը մեկ դիրքով բարելավել է մամուլի ազատության իր ցուցանիշները: Այդ մասին հաղորդվում է կազմակերպության պաշտոնական կայքում: Հայաստանը հավաքել է 61 միավոր և կազմակերպության վարկանշային աղյուսակում զբաղեցրել 135-րդ տեղը:
Միևնույն ժամանակ կազմակերպությունը նշում է, որ 2014 թվականին մամուլի ազատության մակարդակը ամենացածրն է վերջին 10 տարում: Ըստ զեկույցի, դրա պատճառը ԶԼՄ-ների նկտամամբ սահմանափակումների կիրառումն է, հաճախ` ազգային հողի վրա: Արձանագրվել են ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ ճնշման փորձեր:
Զեկույցի համաձայն, 199 երկրներից 63-ը (32%) ճանաչվել են ազատ, 71-ը (36%)-ը` մասամբ ազատ, 65-ը` (32%) ոչ ազատ: Երկրագնդի բնակչության ընդամենը 14%-ն է ապրում ազատ մամուլ ունեցող երկրներում: Զեկույցի համաձայն, դրական տեղաշարժ է արձանագրվել Աֆրիկայում և Հարավային Սահարայում:
Freedom House-ը նշում է, որ մի շարք ժողովրդավար երկրներ վերջին 5 տարունմ վատացրել են իրենց ցուցանիշնները: Դրանց թվում են Հունաստանը, Թաիլանդը, Էկվադորը, Թուրքիան, Հոնկոնգը, Հոնդուրասը, Հունգարիան, Սերբիան: Վատթարագույն ցուցանիշներ ունեցող երկրների տասնյակում են Բելառուսը, Ղրիմը, Կուբան, Էկվատորային Գվինեան, Էրիթրեան, Իրանը, Հյուսիսային Կորեան, Սիրիան Թուրքմենստանն ու Ուզբեկստանը: Ուշագրավ է, որ կազմակերպությունը մեկ կետով նվազեցրել է ԱՄՆ դիրքը, ինչը պայմանավորված է Ֆերգյուսոնի և Միսսուրիի իրադարձությունների ժամանակ լրագրողների նկատմամբ բռնության կիրառմամբ:
Freedom House-ի կարծքով, Եվրասիայի քաղաքացիների ճնշող մեծամասնությունը (82 %) ազատ տեղեկատվություն ստանալու հնարավորություն չունի: Ռուսաստանում ԶԼՄ-ներն ավելի հաճախ դառնում են պետական կամ առևտրային կառույցների սեփականություն: Դա հանգեցնում է այն բանին, որ մամուլում տարածվում է «հաճախ ստահոդ և սպառնալի բնույթի ագրեսիվ քարոզչություն, որը նպատակաուղղված է մամուլի բնականոն գործունեության համար պայմանների վերացմանն ու իրական լրագրության դուրս մղմանը»: Կազմակերպությունը նաև նշում է, որ Վիկտոր Յանուկովիչի վարչակարգի անկումից հետո Ուկրաինայում նվազել է ճնշումը ԶԼՄ-ների նկատմամբ, ինչի առնչությամբ այն հայտնվել է մասամբ ազատ մամուլի բաժնում:
Իրավիճակը վատթարացել է Ադրբեջանում, որտեղ կառավարությունը լայնածավալ պայքար է սկսել անկախ ԶԼՄ-ների դեմ:
Freedom House-ի վարկածի համաձայն, Եվրոպան, չնայած ցուցանիշների նվազմանը, մամուլի ազատության ամենաբարձր մակարդակն ունի: Առաջատար դիրքերում են Նորվեգիան և Շվեդիան: