Արմինֆո. Ադրբեջանը շարունակում է հրաշալի վերաբերմունքի պատրանք ստեղծել գերեվարված արցախցի պաշտոնյաների նկատմամբ։
Այս անգամ ադրբեջանական լրատվամիջոցները տարածում են Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի՝ ադրբեջանական գերության լուսանկարները: < Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Բաքվի կողմից ձերբակալված Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին: Հաղորդվում է, որ Բաբայանին տրամադրվել է ակնոց, ապահովվել է գրադարանի և տեղեկատվության հասանելիությունը", - ասվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Նշենք, որ Ադրբեջանը պաշտոնապես հաստատել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի, Արցախի ԶՈՒ հրամանատարի նախկին տեղակալ, գեներալ Դավիթ Մանուկյանի, Արցախի ՊԲ նախկին հրամանատար, գեներալ Լևոն Մնացականյանի, Արցախի արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանի, Արցախի Հանրապետության նախկին նախագահ Բակո Սահակյանի (2007-2020 թթ.), Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի (1997-2007 թթ.), Արցախի Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանի, Արցախի Հանրապետության նախկին նախագահ (2020-2023 թթ.),) Արայիկ Հարությունյանի գերեվարման փաստը: Նրանք բոլորը կալանավորվել են 4 ամիս ժամկետով։