Արմինֆո. Հոկտեմբերի 18-ին Ստրասբուրգում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ կունենա Եվրախորհրդարանի լիագումար նստաշրջանում: Այդ մասին հայտարարել է Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտ Մեցոլան՝ Գրանադայում ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովի հարթակներում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
"Ես հրավիրել եմ վարչապետ Փաշինյանին ելույթ ունենալ լիագումար նստաշրջանում։ Եվ նա ելույթ կունենա հոկտեմբերի 18-ին՝ 10 օր հետո", - ըստ ՏԱՍՍ-ի՝ ասել է նա։