Արմինֆո. Մեղրիում տեղի է ունեցել Կապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության բացման հարցով ՌԴ ԱԳՆ առաջապահ խմբի ղեկավարի հանդիպումը Մեղրիի քաղաքապետի հետ:
Ինչպես հաղորդում է Հայաստանում ՌԴ դեսպանատան մամուլի ծառայությունը, քննարկվել են Սյունիքի մարզում ռուսական նոր հյուպատոսական հիմնարկի շուտափույթ բացման հեռանկարները, ինչը զգալիորեն կհեշտացնի Հայաստանի հարավում բնակվող Ռուսաստանի քաղաքացիների հասանելիությունը հյուպատոսական ծառայություններին:
Բացի այդ, արձանագրվել է, որ նոր գլխավոր հյուպատոսությունը ներդրում կունենա ռուս - հայկական հարաբերությունների հետագա ամրապնդման և տարածաշրջանում իրավիճակի կայունացման գործում, ինչպես նաև կնպաստի մշակութային-հումանիտար, առևտրատնտեսական և միջտարածաշրջանային համագործակցության զարգացմանը: