Արմինֆո. Հոկտեմբերի 9-13-ը Ստրասբուրգում տեղի կունենա ԵԽԽՎ աշնանային լիագումար նստաշրջան, որի օրակարգում քննարկվելու է "Հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում" և "Օսման Քավալայի անհապաղ ազատ արձակման կոչը": Այդ մասին ասվում է կազմակերպության կայքում զետեղված հաղորդագրությունում։
Ընդ որում, նշվում է, որ Եվրոպայի խորհրդի 46 անդամ պետությունների խորհրդարանականներին միավորող վեհաժողովի կողմից քննարկվելիք այլ կարեւոր թեմաների թվում են Pegasus-ը եւ համանման լրտեսական ծրագրերը եւ գաղտնի պետական հսկողությունը: