Արմինֆո. Հաագայի ՄԱԿ-ի Միջազգային դատարանը Լեռնային Ղարաբաղում իրավիճակի պատճառով Ռասայական խտրականության մասին կոնվենցիային համապատասխան Ադրբեջանի դեմ Հայաստանի հայցի շուրջ լսումները նշանակել է հոկտեմբերի 12-ին: Նիստի անոնսը հրապարակվել է դատարանի կայքում։
Լսումները տեղի կունենան ժամը 10:00-12:00-ին և 16:00-18:00-ին՝ տեղական ժամանակով:
Ավելի վաղ Հայաստանը ՄԱԿ-ի Միջազգային դատարան հայց էր ներկայացրել ընդդեմ Ադրբեջանի՝
Լեռնային Ղարաբաղում իրավիճակի պատճառով Ռասայական խտրականության մասին կոնվենցիային համապատասխան՝ կոչ անելով ատյանին միջանկյալ միջոցներ ձեռնարկել Բաքվի նկատմամբ: