Արմինֆո. Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի գործողությունները որակել է որպես էթնիկ զտումներ:
Այդ մասին նա հայտարարել է հոկտեմբերի 5-ին France 2 հեռուստաալիքի՝ Լեռնային Ղարաբաղին նվիրված հատուկ թողարկման եթերում։
"Այն, ինչ տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում, նման է էթնիկ զտման", - կարծում է Կոլոննան։ "Մենք կարող ենք հաստատել այս արտահայտությունը, որն այսօր օգտագործում է Եվրախորհրդարանը", - հավելել է նա:
Այնուամենայնիվ, Ֆրանսիայի արտգործնախարարը հայտարարել է, որ Բաքվի նկատմամբ պատժամիջոցներն "օրակարգում չեն", ինչի մասին հոկտեմբերի 5-ին Գրանադայում հայտարարել էր նաեւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
Միևնույն ժամանակ, նա հիշեցրել է, որ Փարիզն աջակցություն է ցուցաբերում հայերին, հատկապես՝ հումանիտար և բժշկական ոլորտներում: "Մենք աջակցում ենք Հայաստանին դիվանագիտորեն եւ քաղաքականապես", - ընդգծել է նախարարը:
Նա նաև վերահաստատել է Հայաստանի հետ պաշտպանական համագործակցությունը զարգացնելու Ֆրանսիայի մտադրությունը: "Կսկսվի երկխոսություն Հայաստանի հետ, որպեսզի տեսնենք, թե որոնք են նրա կարիքները", - հավելել է Կատրին Կոլոննան՝ Փարիզից Երեւան ռազմական տեխնիկա մատակարարելու համար "կանաչ լույս" ստանալուց մի քանի օր անց: