Ապրիլի 28-ին «Ռոստելեկոմի» պատվիրակությունն ի դեմս «Ռոստելեկոմ» ԲԲԸ գործադիր փոխնախագահ Ալեքսանդր Ռոգովոյի, ավագ փոխնախագահներ Մելխորն Կայ-Ուվեի և Լարիսա Տկաչուկի, հայաստանյան գործընկերների ուղեկցությամբ այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Ընկերության մամուլի ծառայությունից, դեռ ապրիլի 24-ին «Ռոստելեկոմ» ԲԲԸ նախագահ Սերգեյ Կալուգինը հայաստանյան դուստր ձեռնարկության՝ «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ ողջ աշխատակազմին դիմել էր ուղերձով, որում մասնավորապես նշվում էր․ «Հիշում ենք 100 տարի առաջ կատարվածը և այսօր Ձեզ հետ միասին սգում ենք ցեղասպանության արդյունքում միլիոնավոր զոհերի հիշատակը։»
Հիշեցնենք, որ մարտի 25-ից առ այսօր «Ռոստելեկոմի» գլխամասի ներքին ցանցում, որին մուտք ունեն ավելի քան 200,000 աշխատակիցներ ողջ ՌԴ տարածքից, տեղադրվել է տեղեկատվական բաններ և Հայոց Ցեղասպանության մասին պատմող նյութ։
Նշենք, որ 2012թ. դեկտեմբերից ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը՝ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ն հաջողությամբ մատուցում է ինտերնետ հասանելիության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ մանրածախ շուկայում Rostelecom ապրանքանիշի ներքո: 2013թ. սեպտեմբեր ամսից ընկերությունը «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆԶ» ընկերության հետ համատեղ մատուցում է նոր սերնդի Այփի հեռուստատեսության ծառայությունը ևս: «Ռոստելեկոմի» ցանցը Հայաստանում կառուցված է օպտիկա-մանրաթելային մալուխով, որի երկարությունը կազմում է ավելի քան 3000 կմ` ծածկելով ՀՀ տարածքի 80%-ը: Իրանի և Վրաստանի օպերատորների միջոցով «Ռոստելեկոմի» ցանցը փոխկապակցված է տարածաշրջանի հիմնական մայրուղային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն կենտրոնների հետ:
Ընկերության կորպորատիվ հաճախորդների ցանկում են խոշորագույն ձեռնարկություններ ու բանկեր, ՀՀ կառավարությունը և պետական մարմիններ, հեռահաղորդակցության ընկերություններ և միջազգային կազմակերպություններ: Գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը ընկերությանը հնարավորություն է տալիս լիովին բավարարել ժամանակակից բաժանորդի կարիքները՝ տարածվելով և ծառայությունների հասանելիությունն ապահովելով ՀՀ ողջ տարածքով: 2014թ.-ից ընկերությունը բնակչությանը ծառայություններ է մատուցում Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն, Աջափնյակ, Դավիթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք և Ավան, Արաբկիր վարչական շրջաններում և Աբովյան, Չարենցավան, Հրազդան, Վանաձոր, Գյումրի, Աշտարակ, Մեծամոր, Արմավիր, Մասիս, Արտաշատ, Արարատ, Սևան, Դիլիջան, Իջևան, Կապան, Մարտունի, Ալավերդի և Քաջարան քաղաքներում: Նշված բոլոր քաղաքներում գործում են վաճառքի և սպասարկման սրահներ, ինչպես նաև վաճառակետեր: