Արմինֆո. Ժողովուրդն ասում է. ով խոսի՝ գոնե դու լռիր։ «Վալդայ» միջազգային բանավեճերի ակումբի լիագումար նիստում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այդպես է մեկնաբանել Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությունն այն մասին, որ Ռուսաստանը դավաճանել է Հայաստանին:
Եվրամիության խորհրդի նախագահը կարծում է, որ Ռուսաստանը դավաճանել է էթնիկ հայերին: Օրերս «Եվրոնյուզ»-ին տված հարցազրույցում Շառլ Միշելն ասել էր, որ նման դաս պետք է քաղել Ադրբեջանի հետ հակամարտությունից, որը ռազմական գործողության ընթացքում իր վերահսկողության տակ է վերադարձրել Լեռնային Ղարաբաղը: <Իրավիճակը պարզ է. ոչ ոք չի կարող դա չտեսնել, դա այն է, որ Ռուսաստանը դավաճանել է հայ բնակչությանը: Ռուսաստանը ցանկություն է հայտնել, որ իր զինվորները ներկա լինեն այնտեղ և երաշխավորեն կայունության և անվտանգության մասին համաձայնագրերը: Եվ մենք տեսնում ենք, որ այդ ռազմական գործողությունն սկսվել է առանց իրադարձությունների վայրում գտնվող Ռուսաստանի կողմից ամենափոքր արձագանքի, ի տարբերություն Եվրամիության, որն այնտեղ ռազմական ներկայություն չունի, ինչպես գիտեք", - հայտարարել էր Շառլ Միշելը: