Արմինֆո. Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Նորաբակի հատվածում (Գեղարքունիքի մարզ) տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ մատակարարող մեքենայի ուղղությամբ:
Ինչպես հաղորդում է Հայաստանի ՊՆ մամուլի ծառայությունը, տուժածներ չկան: