Արմինֆո. Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հույս է հայտնել, որ հնարավոր կլինի Բրյուսելում կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները: Այդ մասին նա լրագրողներին հայտարարել է Գրանադայում, որտեղ կայանալու է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը։
"Հույս ունեմ, որ կստացվի Բրյուսելում հանդիպումներ կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի միջև ։ Դա անհրաժեշտ է, որպեսզի համոզվենք, որ հակամարտությունը չի ընդլայնվի։ Բացի այդ, պետք է հասնել քաղաքական կայունացման Հայաստանում", - ասել է նա։ Բորելը ափսոսանք է հայտնել, որ Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարները չեն մասնակցել Գրանադայում եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, հաղորդում է "Ինտերֆաքսը": Նշենք, որ հոկտեմբերի 5-ին Գրանադայում պետք է կայանար Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ, սակայն հոկտեմբերի 4-ին հայտնի դարձավ, որ Իլհամ Ալիևը հրաժարվել է մեկնել այդ հանդիպմանը: Պատճառներից մեկն այն է, որ Եվրոպան հրաժարվել է հաստատել Թուրքիայի նախագահի մասնակցությունը հանդիպմանը