Արմինֆո. Հայաստանի ԱԳՆ-ը դատապարտել է վանդալիզմի ակտը, որը կատարվել է Երևանում սինագոգի նկատմամբ։
"Մենք վճռականորեն դատապարտում ենք վերջերս տեղի ունեցած վանդալիզմի ակտը Երևանում սինագոգի նկատմամբ: Հայաստանում ատելության և անհանդուրժողականության համար տեղ չկա», - ասվում է X-ում (նախկին Twitter) ԱԳՆ հաղորդագրությունում:
Նշենք, որ "Մորդեխայ Նավի" սինագոգի վրա հարձակումը տեղի է ունեցել հոկտեմբերի 3-ի՝ լույս 4-ի գիշերը ։ Նախնական տվյալներով՝ շենքի վրա նետվել է այրվող խառնուրդով շիշ, որը, սակայն, չի բռնկվել։ Կոտրվել են նաև ապակիները