Արմինֆո. Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեն Ադրբեջանին մեղադրել է Լեռնային Ղարաբաղի հայերինկատմամբ էթնիկ զտումներ իրականացնելու համար:
"Ինչ վերաբերում է Հայաստանին, ես իմ համերաշխությունն եմ հայտնում եւ հարց եմ տալիս, թե արդյոք մենք մտադիր ենք զոհասեղանին զոհաբերել այդ երկիրը Ադրբեջանի հետ էներգետիկ գործարքին: Մենք պետք է ժամանակ առ ժամանակ քաջություն ցուցաբերենք։ Մենք բոլորս պետք է աջակցենք Հայաստանին և Լեռնային Ղարաբաղի հայերին։ Նրանք հարկադրված են եղել լքել հողը, որն իրենց էր պատկանում: Եթե դա էթնիկ զտում չէ, ապա ես չգիտեմ, թե դա ոււրիշ ինչ է", - հայտարարել է Լարշեն Le Figaro թերթին տված հարցազրույցում ՝ ի պատասխան Հայաստանի շուրջ այսօր տեղի ունեցածին գնահատական տալու խնդրանքին