Արմինֆո.Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտը որոշում է կայացրել 1.5 մլն ֆրանկ հատկացնել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչությանը օգնություն ցուցաբերող մարդասիրական կազմակերպություններին: Այդ մասին ասվում է նախարարության պաշտոնական հաղորդագրության մեջ:
<Շվեյցարիան մեծացնում է իր աջակցությունը Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչությանը: Այդ գումարը կբաշխվի տեղում գործող հիմնական մարդասիրական կազմակերպությունների միջև, որից 500 հազար Ֆրանկը կուղարկվի Կարմիր խաչի միջազգային կոմիտեին", - ասվում է հաղորդագրության մեջ ։