Արմինֆո.Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայման հարցում Մոսկվան ելնում է համապատասխան պայմանավորվածություններից ։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, պատասխանելով հարցին, թե արդյոք ռուսական կողմը բացասական քայլեր է ակնկալում Երևանից՝ Հայաստանում ռուսական ռազմակայանի ապագայի վերաբերյալ:
"Մենք, այնուամենայնիվ, ելնում ենք թղթի վրա ամրագրված մեր պայմանավորվածություններից։ Երկրորդ ՝ բոլոր կոնկրետ քայլերին մենք կոնկրետ կարձագանքենք, իսկ ենթադրելու ենք այն, ինչ կարող է լինել. դրանով զբաղվում են վերլուծաբանները։ Մենք մեկնաբանություններ ենք տալիս ընթացիկ, արդեն տեղի ունեցած իրադարձությունների կամ նրանց վերաբերյալ, որոնք հաստատ պետք է տեղի ունենան: Եթե խոսենք ռուսական դիրքորոշման մասին, ապա այն ամրագրված է համապատասխան փաստաթղթերում, այն իրավաբանորեն ձեւակերպված է", - նշել Է Զախարովան։
Անդրադառնալով Արցախում ռուս խաղաղապահների հետագա գտնվելու նպատակահարմարությանը ՝ այնտեղից հայ բնակչության դուրս գալու ֆոնին, Զախարովան հիշեցրել է, որ Լեռնային Ղարաբաղում ՌԽԶ-ի գտնվելու ժամկետները համաձայնեցվել են համապատասխան փաստաթղթերում և կքննարկվեն գործընկերների հետ համատեղ: "Եթե դուք խոսում եք Լեռնային Ղարաբաղի տարածքի մասին, ապա՝ ադրբեջանական կողմի հետ համատեղ ՝ հաշվի առնելով իրավիճակը գետնի վրա", - ասել է նա:
Նշենք, որ անցած շաբաթ հատկապես սոցիալական ցանցերի ռուսական հատվածում տեղեկություններ էին շրջանառվում, թե, իբր, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաշիվ է ներկայացնելու Ռուսաստանին Գյումրիում ռազմակայանի գտնելու համար, և, նույնիսկ, ուղիղ մեջբերումներ էին արվում ՀՀ վարչապետի խոսքերից:
Հաշվի առնելով այս թեմայի զգայունությունն ու ՀՀ տարածքում ռուսական ռազմակայանի գտնվելու պայմանների մասին պաշտոնական պայմանագրի առկայությունը, ԱրմԻնֆո-ն հարցում էր ուղարկել ՀՀ վարչապետի աշխատակազմ ' խնդրելով հաստատել կամ հերքել այդ պնդումները: ԱրմԻնֆո-ին տրամադրված պաշտոնական պատասխանում, մասնավորապես, ասվում է. "Ի պատասխան ձեր հարցման՝ հայտնում ենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից նման հայտարարություն չի արվել":