Արմինֆո.Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվել է մասնակցել հոկտեմբերի 5-ին Իսպանիայի Գրանադա քաղաքում Հայաստանի և ԵՄ երկրների ղեկավարների հետ հանդիպմանը, հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը:
Հաղորդագրությունում ասվում է, որ առաջարկված ձևաչափով ձևավորվել է հակաադրբեջանական մթնոլորտ: Բաքվին չի գոհացնում Փարիզի հայանպաստ դիրքորոշումը, Ֆրանսիայի արտգործնախարարի այցը Հայաստան և Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի կողմից Ադրբեջանի հասցեին հնչեցրած մեղադրանքները: Ադրբեջանական կողմը չի ցանկանում տարածաշրջանի խնդիրները քննարկել դրանից հեռու երկրների հետ, սակայն թույլատրելի է համարում Հայաստանի և Եվրամիության հետ եռակողմ ձևաչափի անցկացումը:
Նշվում է, որ Բաքուն պնդել է հանդիպմանը Թուրքիայի ներկայացուցիչների ներկայությունը։
"Սակայն նման հնարավորություն չի ստեղծվել, եւ դրանում առանձնահատուկ եռանդ են դրսեւորել Ֆրանսիան եւ Գերմանիան", - ասվում է հաղորդագրությունում:
Ավելի վաղ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հաղորդել էր, որ հոկտեմբերի 5-ին Իսպանիայի Գրանադա քաղաքում տեղի է ունենալու Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ալիևի հանդիպումը: