Arminfo.info


 Չորեքշաբթի, 4 Հոկտեմբերի 2023 13:44
Ալեքսանդր Ավանեսով

Հայաստանը պատրաստ է համագործակցել Ֆրանսիայի հետ մշակութային ժառանգության պաշտպանության և պահպանման հարցում. ԿԳՄՍՆ

Հայաստանը պատրաստ է համագործակցել Ֆրանսիայի հետ մշակութային ժառանգության պաշտպանության և պահպանման հարցում. ԿԳՄՍՆ

Արմինֆո. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի  նախարարի  տեղակալ Ալֆրեդ  Քոչարյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի ժառանգության  ազգային  ինստիտուտի ներկայացուցիչներին՝ ամփոփելու «Աղետների կառավարում»  խորագրով  վերապատրաստման դասընթաց-վարժանքի արդյունքները:

 

ԿԳՄՍՆ հաղորդագրության համաձայն, երկօրյա դասընթացը նախատեսված էր մշակութային կազմակերպությունների մասնագետների և արտակարգ իրավիճակների ծառայությունների համար: Այն անցկացվել է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում՝ թանգարանային առարկաների, իսկ Հայաստանի ազգային գրադարանում թղթային կրիչների պաշտպանության ուղղություններով: Ծրագիրն անցկացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության նախաձեռնությամբ. այն իրականացնում է «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ը Ֆրանսիայի ժառանգության ազգային ինստիտուտի հետ համատեղ՝ Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանում և Հայաստանի ազգային գրադարանում:

 

Նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը ողջունել է հյուրերին և շնորհակալություն հայտնել իրականացրած արդյունավետ աշխատանքի և գործադրած ջանքերի համար:

 

«Շատ կարևոր աշխատանք արեցինք միասին: Վստահ եմ՝ մեր համագործակցությունը շարունակական կլինի, ու կիրականացնենք նաև ծրագրի երկրորդ մասը: Հաշվի առնելով մեր կարիքները և ձեռք բերած փորձը՝ վստահ եմ, որ կկարողանանք ևս մեկ հետաքրքիր նախագիծ մշակել միասին: Բոլոր վերապատրաստումները բավականին արդյունավետ են անցել, ինչի համար ևս մեկ անգամ շնորհակալ եմ:

Պատրաստ ենք շարունակական ու կայուն համագործակցության և գնահատում ենք ֆրանսիական կողմի աջակցությունը»,- ընդգծել է Ալֆրեդ Քոչարյանը:

 

Ֆրանսիայի թանգարանների հետազոտությունների և վերականգնման կենտրոնի (C2RMF) կանխարգելիչ պահպանության ծրագրերի ղեկավար, Ֆրանսիայի «Կապույտ վահան» կազմակերպության նախագահ Մարի Կուրսելոն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել՝ ծրագրի հաջող իրականացումը երկուստեք սերտ համագործակցության և երկարատև աշխատանքի արդյունք է. «Բոլորս շատ գոհ ենք, քանի որ այն բոլոր հավակնությունները, որ հետապնդում էինք այս ծրագրի ներքո, լիովին համահունչ դարձան իրական արդյունքների հետ: Իհարկե, շտկումների կարիք միշտ կա, բայց պետք է հաշվի առնել, որ այս վարժանքը թույլ տվեց երկու տարբեր մասնագիտություններ ունեցող մարդկանց՝ հրշեջ փրկարարներին և մշակութային գործիչներին, համատեղ աշխատել՝ հանուն մեկ նպատակի, հասկանալ, թե ինչպես կարելի է աղետների կառավարումն ու մշակութային արժեքների փրկումն անել համատեղ: Բնականաբար, փրկարարները կատարում են իրենց աշխատանքը, բայց հաճախ չգիտեն, թե այս կամ այն մշակութային նմուշների հետ ինչպես պետք է վարվել, իսկ մշակութային գործիչները ծանոթ չեն լինում փրկարարների աշխատանքի դժվարություններին»:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանն իր հերթին ընդգծել է՝ ծրագրի հաջողությունը թիմային հետևողական աշխատանքի արդյունք է. «Հուսով եմ՝ վարժանքները շարունակական կդառնան, ու հետագայում կհասնենք նրան, որ մեր տեղի մասնագետները, փորձի փոխանակման արդյունքում, կլինեն նախաձեռնող ու իրենց ստացած գիտելիքներն արդեն անձամբ կփոխանցեն իրենց գործընկերներին: Ինձ համար շատ կարևոր էր նաև Ներքին գործերի նախարարության մեր գործընկերների ներգրավվածությունը, ինչը նախադեպը չունեցող փորձառություն էր: Այսպիսով, նաև մեկ միասնական տեսլական է ձևավորվում տարբեր գերատեսչությունների միջև՝ ընդհանուր նպատակի համար, ու ավելի է կարևորվում այն աշխատանքը, որ մենք միասին փորձում ենք կազմակերպել ու իրականացնել»:

 

2022 թ. հուլիսից մինչև 2023 թ. դեկտեմբեր իրականացվող ծրագիրը նպատակ ունի աջակցելու Հայաստանի մշակութային ժառանգության պահպանության գործընթացներին, ոլորտի մասնագետների կարողությունների զարգացմանը, ինչպես նաև թանգարանային քաղաքականության իրականացմանը և զարգացմանը:

 

Աստղիկ Մարաբյանի գնահատմամբ՝ շուրջ մեկ տարի տևած աշխատանքները նաև ինստիտուցիոնալ հիմքերի վրա են դնում աղետների ռիսկի կառավարման կարևոր գործընթացը. «Վստահ եմ՝ մոտ ապագայում արդեն կքննարկենք այն մեխանիզմները, որոնք պետք է ամրագրել՝ այս ինստիտուցիոնալ համագործակցության շրջանակում»:

 

Նշենք՝ ծրագրի իրականացման նպատակով Ֆրանսիայի ժառանգության ազգային ինստիտուտի և հայաստանյան թանգարանների և ժառանգության ոլորտում գործող կազմակերպությունների միջև տեղի են ունեցել բազմաթիվ հանդիպումներ, երկամյա քննարկումներ և բանակցություններ, ինչն արդյունքում հանգեցրել է երկու երկրների միջև մշակութային ժառանգության ոլորտում երկամյա համագործակցության:

Մշակութային ժառանգության ոլորտում պահպանությանն ուղղված տարբեր միջոցառումների իրականացան համար Ֆրանսիայի կառավարության կողմից հատկացվել է շուրջ 600 հազար եվրո: Նշյալ համագործակցության շրջանակում 2022 թվականից արդեն իսկ իրականացվել է 8 միջոցառում. սա արդեն 9-րդ հանդիպումն է: Առաջին շրջափուլում հատկապես մեծ ուշադրություն է դարձվել մշակութային ժառանգության վերականգնման ոլորտում տարբեր հանդիպումներին և վերապատրաստումներին, որոնց շրջանակում վերապատրաստվել է ավելի քան 100 վերականգնող-մասնագետ: Համագործակցության կարևոր թիրախներից են աղետների կառավարման ոլորտում թանգարանների աշխատակիցների վերապատրաստումն ու փորձի փոխանակումը: Այս համատեքստում դեռևս ամռանն անցկացվել է տեսական դասընթաց, իսկ այսօր արդեն ամփոփվում են գործնական երկօրյա վարժանքների արդյունքները:

«Աղետների կառավարում» խորագրով վերապատրաստման դասընթաց-վարժանքի շրջանակում Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրի տարածքում մուլյաժային առարկաներով ստեղծվել է միջավայր, որտեղ խաղարկվել է ենթադրյալ հրդեհի սցենարը, այնուհետև տարհանված «առարկաները» տեղափոխվել են այլ տարածք, որտեղ նախնական խնամքին առնչվող տեսական գիտելիքներ են փոխանցվել ծրագրի մասնակիցներին: Ինչպես նախորդ դասընթացները, այդպես էլ այս դասընթաց-վարժանքը կարևորվել է նրանով, որ ֆրանսիացի գործընկերների հետ իրականացվել է փորձի փոխանակում, եվրոպական լավագույն փորձերից մեկի ուսումնասիրություն և այն տեղայնացնելու հեռանկարների դիտարկում:

 

Հանդիպման ընթացքում ֆրանսիական կողմը ևս համագործակցությունը շարունակելու և ծրագրի երկրորդ փուլն իրականացնելու պատրաստակամություն է հայտնել:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Ամբեր Կապիտալի կողմից կառավարվող և արևային էլեկտրակայանների պորտֆել միավորող «Սոլիս» ՓԲ ընկերությունը պարտատոմսեր է թողարկումԱմբեր Կապիտալի կողմից կառավարվող և արևային էլեկտրակայանների պորտֆել միավորող «Սոլիս» ՓԲ ընկերությունը պարտատոմսեր է թողարկում
Հայաստանի երկրորդ նախագահը կրկին հայտարարել է Աբխազիայով անցնող երկաթուղու գործարկման անհրաժեշտության մասինՀայաստանի երկրորդ նախագահը կրկին հայտարարել է Աբխազիայով անցնող երկաթուղու գործարկման անհրաժեշտության մասին
ՀՀ կառավարությունը հայտարարել է 2026 թվականի ամառային պարտադիր զինվորական ծառայության զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասինՀՀ կառավարությունը հայտարարել է 2026 թվականի ամառային պարտադիր զինվորական ծառայության զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին
Հայաստանն ու ԱՄՆ-ն ավարտել են TRIPP-ի վերաբերյալ փաստաթղթի ստորագրման գործընթացըՀայաստանն ու ԱՄՆ-ն ավարտել են TRIPP-ի վերաբերյալ փաստաթղթի ստորագրման գործընթացը
"Ուժեղ Հայաստան". Սամվել Կարապետյանի ՝ Կիպրոսի և Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարվելու գործընթացը կավարտվի մինչեւ երդմնակալության պահը
Իրավապաշտպան․ Արդեն արցախցիների 600 դիմում է ներկայացվել ՄԻԵԴ՝ Ադրբեջանի կողմից բռնազավթված իրենց գույքի պաշտպանության վերաբերյալԻրավապաշտպան․ Արդեն արցախցիների 600 դիմում է ներկայացվել ՄԻԵԴ՝ Ադրբեջանի կողմից բռնազավթված իրենց գույքի պաշտպանության վերաբերյալ
Քոչարյան. Հայաստանի իշխանություններն արել են ամեն ինչ՝ Ռուսաստանի և ԵՄ շահերի բախման կենտրոնում հայտնվելու համար:Քոչարյան. Հայաստանի իշխանություններն արել են ամեն ինչ՝ Ռուսաստանի և ԵՄ շահերի բախման կենտրոնում հայտնվելու համար:
Հանրապետության հրապարակում ընթանում է Հանրապետության հրապարակում ընթանում է "Ուժեղ Հայաստանի" բազմամարդ հանրահավաքը
ԱԳՆ․ Ռուսաստանն ակնկալում է Հայաստանի ԱԳՆ․ Ռուսաստանն ակնկալում է Հայաստանի "պատմականորեն ճիշտ ընտրության"՝ ԵՄ եւ ԵԱՏՄ հետ կապված իրավիճակում
Գագիկ Ծառուկյանը դատի է տվել Փաշինյանին ՝ պահանջելով հրապարակավ ներողություն խնդրել Գագիկ Ծառուկյանը դատի է տվել Փաշինյանին ՝ պահանջելով հրապարակավ ներողություն խնդրել "գործակալի" վերաբերյալ խոսքերի համար
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը երթ է սկսել դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ տեղի կունենա քաղաքական ուժի մեծ հանրահավաքը«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը երթ է սկսել դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ տեղի կունենա քաղաքական ուժի մեծ հանրահավաքը
Free Armenian Hostages․ Բաքվի դատարանն սկսել է հայ ռազմագերիների վերաքննիչ բողոքների քննությունըFree Armenian Hostages․ Բաքվի դատարանն սկսել է հայ ռազմագերիների վերաքննիչ բողոքների քննությունը
Հայաստանի ՆԳՆ․ Վերաքննիչ դատարանը բավարարել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության բողոքը՝ արգելելով արցախցիներին քվեարկել խորհրդարանական ընտրություններումՀայաստանի ՆԳՆ․ Վերաքննիչ դատարանը բավարարել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության բողոքը՝ արգելելով արցախցիներին քվեարկել խորհրդարանական ընտրություններում
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար․ Շատ դժվար է լինել ԵՄ անդամ և միաժամանակ անդամակցել ԵԱՏՄ-ինՀԱՊԿ գլխավոր քարտուղար․ Շատ դժվար է լինել ԵՄ անդամ և միաժամանակ անդամակցել ԵԱՏՄ-ին
Ընտրություններից հետո Հայաստանի վարչապետը կմեկնի Մոսկվա՝ Ռուսաստանի նախագահի հետ հանդիպմանԸնտրություններից հետո Հայաստանի վարչապետը կմեկնի Մոսկվա՝ Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման
Հունիսի 7-ին պետք է ամեն գնով կանխել ազգային ինքնասպանությունը․ ՖարմանյանՀունիսի 7-ին պետք է ամեն գնով կանխել ազգային ինքնասպանությունը․ Ֆարմանյան
Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն․ Արցախում Սուրբ Աստվածածին եկեղեցին գտնվում է ոչնչացման անմիջական սպառնալիքի ներքոԱրցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն․ Արցախում Սուրբ Աստվածածին եկեղեցին գտնվում է ոչնչացման անմիջական սպառնալիքի ներքո
ՎՏԲ-Հայաստան Բանկը զարգացնում է տելեմարքեթինգը՝ որպես հեռավար սպասարկման ժամանակակից ուղիՎՏԲ-Հայաստան Բանկը զարգացնում է տելեմարքեթինգը՝ որպես հեռավար սպասարկման ժամանակակից ուղի
Ռուսաստանի Պետդումայի խոսնակ․ Պետք է տարանջատել Հայաստանի ժողովրդին եւ կառավարող վերնախավինՌուսաստանի Պետդումայի խոսնակ․ Պետք է տարանջատել Հայաստանի ժողովրդին եւ կառավարող վերնախավին
Ընդդիմադիր պատգամավորը թվարկել է, թե քանի անգամ են Հայաստանի գործող իշխանությունները միակողմանի զիջումների գնացել հօգուտ ԱդրբեջանիԸնդդիմադիր պատգամավորը թվարկել է, թե քանի անգամ են Հայաստանի գործող իշխանությունները միակողմանի զիջումների գնացել հօգուտ Ադրբեջանի
Պարզ talks՝ նոր ձևաչափ ԱրարատԲանկի հետ․ ֆինանսները բարդ են թվում միայն առաջին հայացքիցՊարզ talks՝ նոր ձևաչափ ԱրարատԲանկի հետ․ ֆինանսները բարդ են թվում միայն առաջին հայացքից
Հայաստանն ու Իրանը նշում են էներգետիկ, լոգիստիկ և առևտրատնտեսական ոլորտներում համագործակցության զարգացման կարևորությունըՀայաստանն ու Իրանը նշում են էներգետիկ, լոգիստիկ և առևտրատնտեսական ոլորտներում համագործակցության զարգացման կարևորությունը
Երևանում լույս է տեսել միջնադարյան հայկական մայրաքաղաք Արուճին նվիրված գիրքԵրևանում լույս է տեսել միջնադարյան հայկական մայրաքաղաք Արուճին նվիրված գիրք
Միջազգային իրավունքի մասնագետը արցախցիներին կոչ է արել դիմել ՄԻԵԴ՝ Ադրբեջանի կողմից զավթված իրենց գույքի պաշտպանության համարՄիջազգային իրավունքի մասնագետը արցախցիներին կոչ է արել դիմել ՄԻԵԴ՝ Ադրբեջանի կողմից զավթված իրենց գույքի պաշտպանության համար
ՌԴ ԱՀԽ. ԵՄ-ն, որպես Հայաստանի եվրոինտեգրման պարտադիր պայման, առաջ է քաշել Մոսկվայի հետ կրոնական ու հոգևոր կապերի լիակատար խզման պահանջըՌԴ ԱՀԽ. ԵՄ-ն, որպես Հայաստանի եվրոինտեգրման պարտադիր պայման, առաջ է քաշել Մոսկվայի հետ կրոնական ու հոգևոր կապերի լիակատար խզման պահանջը
ԱՀԽ վետերան․ «Փաշինյանը «պատրաստվել է» օտարերկրյա պետությունների կողմից՝ Հայաստանի երկարաժամկետ շահերին հակասող քաղաքականություն իրականացնելու համար»ԱՀԽ վետերան․ «Փաշինյանը «պատրաստվել է» օտարերկրյա պետությունների կողմից՝ Հայաստանի երկարաժամկետ շահերին հակասող քաղաքականություն իրականացնելու համար»
Հանրապետական․ Միրզոյանի «բանավեճը» Հանրային հեռուստաընկերությամբ լիակատար խայտառակություն էրՀանրապետական․ Միրզոյանի «բանավեճը» Հանրային հեռուստաընկերությամբ լիակատար խայտառակություն էր
Ամերիաբանկը AMX Awards 2026-ում արժանացել է չորս մրցանակիԱմերիաբանկը AMX Awards 2026-ում արժանացել է չորս մրցանակի
Զախարովան Հայաստանին համեմատել է մի ուղևորի հետ, ով ցանկանում է «Ա» կետից հասնել «Գ» կետԶախարովան Հայաստանին համեմատել է մի ուղևորի հետ, ով ցանկանում է «Ա» կետից հասնել «Գ» կետ
ՀՀ գլխավոր դատախազը չեղարկել է ԼԳ և ազգային անվտանգության փոխնախարարի թիկնապահների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումըՀՀ գլխավոր դատախազը չեղարկել է ԼԳ և ազգային անվտանգության փոխնախարարի թիկնապահների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը
ՔԿ. Մասիսում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ քրեական գործ է հարուցվելՔԿ. Մասիսում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ քրեական գործ է հարուցվել
Հայաստանում դատարանը երկու ամսով կալանավորել է «Ուժեղ Հայաստան» շարժման կողմնակից ԱլեքսանյանինՀայաստանում դատարանը երկու ամսով կալանավորել է «Ուժեղ Հայաստան» շարժման կողմնակից Ալեքսանյանին
Փորձագետ․ Թուրքիան բացահայտորեն աջակցում է Հայաստանի գործող իշխանություններին հունիսյան ընտրություններումՓորձագետ․ Թուրքիան բացահայտորեն աջակցում է Հայաստանի գործող իշխանություններին հունիսյան ընտրություններում
ԵՄ-ն աջակցություն է պատրաստում Հայաստանի համար՝ Ռուսաստանի կողմից սահմանված տնտեսական սահմանափակումների պայմաններում. ԶԼՄ-ներԵՄ-ն աջակցություն է պատրաստում Հայաստանի համար՝ Ռուսաստանի կողմից սահմանված տնտեսական սահմանափակումների պայմաններում. ԶԼՄ-ներ
Փաշինյանն ու Էրդողանը քննարկել են թուրք-հայկական հարաբերությունների կարգավորման հարցերըՓաշինյանն ու Էրդողանը քննարկել են թուրք-հայկական հարաբերությունների կարգավորման հարցերը
Սամվել Կարապետյանի անձնագիրը վերադարձվել էՍամվել Կարապետյանի անձնագիրը վերադարձվել է
Ռուբիո. ԱՄՆ-ն չի խնդրում Հայաստանին հրաժարվել այլ երկրների հետ բարեկամությունիցՌուբիո. ԱՄՆ-ն չի խնդրում Հայաստանին հրաժարվել այլ երկրների հետ բարեկամությունից
Հայաստանն ու Իսպանիան քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ համագործակցությունը խորացնելու հնարավորություններըՀայաստանն ու Իսպանիան քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ համագործակցությունը խորացնելու հնարավորությունները
"Ուժեղ Հայաստան". Մասիսում տեղի ունեցածը պետք է պատշաճ իրավական գնահատական ստանա
Մենք պարտավոր ենք գործադրել բոլոր հնարավոր ջանքերը, որպեսզի արցախահայության նկատմամբ արդարությունը հաղթանակիՄենք պարտավոր ենք գործադրել բոլոր հնարավոր ջանքերը, որպեսզի արցախահայության նկատմամբ արդարությունը հաղթանակի
Գարեգին Բ․ Հայ Առաքելական Եկեղեցին ոչ ոքի թույլ չի տա միջամտել Եկեղեցու ներքին գործերինԳարեգին Բ․ Հայ Առաքելական Եկեղեցին ոչ ոքի թույլ չի տա միջամտել Եկեղեցու ներքին գործերին
Հայ և ամերիկացի փորձագետները գնահատել են քիմիական, կենսաբանական և ճառագայթային աղետներին արձագանքելու Հայաստանի հնարավորություններըՀայ և ամերիկացի փորձագետները գնահատել են քիմիական, կենսաբանական և ճառագայթային աղետներին արձագանքելու Հայաստանի հնարավորությունները
Սամվել Կարապետյան․ ՔԿ են կանչվել Տաշիրի կարի ֆաբրիկայի 150 դերձակներՍամվել Կարապետյան․ ՔԿ են կանչվել Տաշիրի կարի ֆաբրիկայի 150 դերձակներ
Լավագույն արդյունքը. Կոնվերս Բանկը AMX և CDA մրցանակաբաշխությունում միանգամից 5 մրցանակի է արժանացելԼավագույն արդյունքը. Կոնվերս Բանկը AMX և CDA մրցանակաբաշխությունում միանգամից 5 մրցանակի է արժանացել
ԵՄ-ը Հայաստանին 2,2 մլն եվրո կհատկացնի սահմանների կառավարման, փաստաթղթերի անվտանգության և իրավապահ համակարգի բարեփոխումների համարԵՄ-ը Հայաստանին 2,2 մլն եվրո կհատկացնի սահմանների կառավարման, փաստաթղթերի անվտանգության և իրավապահ համակարգի բարեփոխումների համար
Քոչարյան․ Հայաստանի իշխանությունները չեն կարող Քոչարյան․ Հայաստանի իշխանությունները չեն կարող "մարսել" 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը, քանի որ դրա կազմակերպիչները ձերբակալվել և դատապարտվել են իմ մասնակցությամբ
Ծառուկյան․ փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ՝  նրանք սանձազերծում են տնտեսական պատերազմԾառուկյան․ փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ՝  նրանք սանձազերծում են տնտեսական պատերազմ
Վոլոդին․ ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալը թանկ կարժենա հայ ժողովրդի համարՎոլոդին․ ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալը թանկ կարժենա հայ ժողովրդի համար
ԱԺ նախկին պատգամավորն ահազանգում է. Այս անգամ Երևանի քաղաքապետարանն առողջ ծառեր է հատել Անրի Վերնոյի փողոցումԱԺ նախկին պատգամավորն ահազանգում է. Այս անգամ Երևանի քաղաքապետարանն առողջ ծառեր է հատել Անրի Վերնոյի փողոցում
Սաղաթելյան. Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություններ է կատարել Սաղաթելյան. Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություններ է կատարել "Հայաստան" դաշինքի նախընտրական շտաբներում և ՀՅԴ ԳՄ նախագահի բնակարանում
Սամվել Կարապետյան. Հայաստանը Թուրքիայի հետ սկզբունքային խնդիրներ չունի. Անկարան ինքն է փակել սահմանըՍամվել Կարապետյան. Հայաստանը Թուրքիայի հետ սկզբունքային խնդիրներ չունի. Անկարան ինքն է փակել սահմանը
Ակբա բանկը տպավորիչ ցուցանիշներով ամփոփել է 2025 թվականըԱկբա բանկը տպավորիչ ցուցանիշներով ամփոփել է 2025 թվականը
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է երկրի զինված ուժերի զինծառայողի մահվան մասինՀայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է երկրի զինված ուժերի զինծառայողի մահվան մասին
Ղազախստանցի քաղաքական գործիչը Հայաստանի ԵՄ-ին անդամակցելու հեռանկարների մասին. Գեղեցիկ եվրոպական հռետորաբանության և իրական անվտանգության երաշխիքների միջև հսկայական տարբերություն կաՂազախստանցի քաղաքական գործիչը Հայաստանի ԵՄ-ին անդամակցելու հեռանկարների մասին. Գեղեցիկ եվրոպական հռետորաբանության և իրական անվտանգության երաշխիքների միջև հսկայական տարբերություն կա
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Ալիկ Ալեքսանյանը կալանավորվել է«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Ալիկ Ալեքսանյանը կալանավորվել է
ՀՀ նախկին փոխոստիկանապետի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումը չեղյալ է հայտարարվելՀՀ նախկին փոխոստիկանապետի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումը չեղյալ է հայտարարվել
Ամբերդի պատմամշակութային համալիրը կրկին բաց է այցելուների համարԱմբերդի պատմամշակութային համալիրը կրկին բաց է այցելուների համար
Ընդդիմադիրը հաղորդել է, թե Վայոց ձորի որ նորակառույց դպրոցներն են հանձնվելու ադրբեջանցիներինԸնդդիմադիրը հաղորդել է, թե Վայոց ձորի որ նորակառույց դպրոցներն են հանձնվելու ադրբեջանցիներին
ՀՀ դատախազությունը հաղորդել է ՀՀ դատախազությունը հաղորդել է "Արարատցեմենտ" գործարանի սեփականաշնորհման գործընթացում հայտնաբերված նոր խախտումների մասին
ԶԼՄ․ Մոսկվան չի հրաժարվում ԵԱՏՄ անդամության հարցը համազգային հանրաքվեի դնելու իր նախկին պահանջիցԶԼՄ․ Մոսկվան չի հրաժարվում ԵԱՏՄ անդամության հարցը համազգային հանրաքվեի դնելու իր նախկին պահանջից
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար․ Շատ դժվար է լինել ԵՄ անդամ և միաժամանակ անդամակցել ԵԱՏՄ-ինՀԱՊԿ գլխավոր քարտուղար․ Շատ դժվար է լինել ԵՄ անդամ և միաժամանակ անդամակցել ԵԱՏՄ-ին
Զախարովան Հայաստանին համեմատել է մի ուղևորի հետ, ով ցանկանում է «Ա» կետից հասնել «Գ» կետԶախարովան Հայաստանին համեմատել է մի ուղևորի հետ, ով ցանկանում է «Ա» կետից հասնել «Գ» կետ
ԵՄ-ն աջակցություն է պատրաստում Հայաստանի համար՝ Ռուսաստանի կողմից սահմանված տնտեսական սահմանափակումների պայմաններում. ԶԼՄ-ներԵՄ-ն աջակցություն է պատրաստում Հայաստանի համար՝ Ռուսաստանի կողմից սահմանված տնտեսական սահմանափակումների պայմաններում. ԶԼՄ-ներ
Մենք պարտավոր ենք գործադրել բոլոր հնարավոր ջանքերը, որպեսզի արցախահայության նկատմամբ արդարությունը հաղթանակիՄենք պարտավոր ենք գործադրել բոլոր հնարավոր ջանքերը, որպեսզի արցախահայության նկատմամբ արդարությունը հաղթանակի
Ընդդիմադիրը հաղորդել է, թե Վայոց ձորի որ նորակառույց դպրոցներն են հանձնվելու ադրբեջանցիներինԸնդդիմադիրը հաղորդել է, թե Վայոց ձորի որ նորակառույց դպրոցներն են հանձնվելու ադրբեջանցիներին
Փորձագետ․ Հայաստանն ու Ադրբեջանը մասնակցում են Իրանի շրջապատման ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական խաղինՓորձագետ․ Հայաստանն ու Ադրբեջանը մասնակցում են Իրանի շրջապատման ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական խաղին
Քոչարյան․ ԵՄ և ԵԱՏՄ միջև ընտրությունը՝ դա ընտրություն է անիրականանալի երազանքի և որոշակիության միջևՔոչարյան․ ԵՄ և ԵԱՏՄ միջև ընտրությունը՝ դա ընտրություն է անիրականանալի երազանքի և որոշակիության միջև
Հայաստանի իշխանությունը, որպես ռուսական ուղղության այլընտրանք, ուղղակի կամ անուղղակի ակնարկում է Թուրքիայի և Ադրբեջանի ուղղությունները․ պատգամավորՀայաստանի իշխանությունը, որպես ռուսական ուղղության այլընտրանք, ուղղակի կամ անուղղակի ակնարկում է Թուրքիայի և Ադրբեջանի ուղղությունները․ պատգամավոր
Լուկաշենկո. Լուկաշենկո. "Մենք չենք ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից, բայց չենք կարող դեմ գնալ հայ ժողովրդի կամքին"
Պեսկովը հասկանալի և թափանցիկ է համարել Հայաստանի շարժումը դեպի ԵՄՊեսկովը հասկանալի և թափանցիկ է համարել Հայաստանի շարժումը դեպի ԵՄ
Արցախից և բանակից հետո Սյունիքը կդառնա իշխանությունների թիրախը. Ռոբերտ ՔոչարյանԱրցախից և բանակից հետո Սյունիքը կդառնա իշխանությունների թիրախը. Ռոբերտ Քոչարյան
Միրզոյանը հավաստիացնում է․ գերիների և Բաքվում պահվող անձանց հարցը մշտապես Հայաստանի իշխանությունների քննարկումների  մաս էՄիրզոյանը հավաստիացնում է․ գերիների և Բաքվում պահվող անձանց հարցը մշտապես Հայաստանի իշխանությունների քննարկումների  մաս է
Կարծիք. Ամերիկյան օրակարգը Հարավային Կովկասում ունի երկու առաջնահերթություն՝ TRIPP նախագիծը և Իրանի վրա ճնշումըԿարծիք. Ամերիկյան օրակարգը Հարավային Կովկասում ունի երկու առաջնահերթություն՝ TRIPP նախագիծը և Իրանի վրա ճնշումը
Վոլոդին․ Մենք չենք կարող այլևս լռության մատնել այն գործընթացները, որոնք տեղի են ունենում ՀայաստանումՎոլոդին․ Մենք չենք կարող այլևս լռության մատնել այն գործընթացները, որոնք տեղի են ունենում Հայաստանում
Բունդեսթագի պատգամավորները նախատեսում են այցելել ՀայաստանԲունդեսթագի պատգամավորները նախատեսում են այցելել Հայաստան