Արմինֆո.Հոկտեմբերի 4-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի հետ:
ԱԽ գրասենյակի հաղորդագրության համաձայն, զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի Հանրապետության շուրջ ստեղծված անվտանգային իրադրության և Ադրբեջանի կողմից ռազմական հարձակման արդյունքում Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության հետևանքով ստեղծված իրավիճակի շուրջ:
Կողմերն անդրադարձել են նաև ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի մի շարք հարցերի՝ ընդգծելով հետագա համագործակցության ընդլայնման հնարավորությունները: