Արմինֆո. Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը գերի չի ընկել և չի տեղափոխվել Բաքու։ Նա դեռ Արցախում է։ Այդ մասին հաղորդել է Aravot.am-ը, որին հաջողվել է կապ հաստատել Արցախի նախագահի հետ ։
Ըստ աղբյուրի՝ Շահրամանյանը հերքել է իր ձերբակալության մասին լուրերը և հայտարարել, որ դեռևս գտնվում է Արցախում: "Թե ինչ ճակատագիր է սպասվում Սամվել Շահրամանյանին, դեռ պարզ չէ ։ Պարզ չէ նաև, թե երբ կլուծվի այդ հարցը", - ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր Ադրբեջանի իշխանությունների կողմից Ղարաբաղի բոլոր նախկին և ներկա ղեկավարների՝ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, Ռուբեն Վարդանյանի և այլոց ձերբակալության մասին: