Արմինֆո.Չեխիան Հայաստանին կտրամադրի 200 հազար եվրո (5 մլն Չեխական կրոն) ՝ որպես արտակարգ օգնություն։
Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հաղորդել է Հայաստանում Չեխիայի դեսպան Պյոտր Պերունչիկը: Նա նշել է, որ գումարը կուղղվի ուղղակիորեն կազմակերպություններին, որոնք անմիջականորեն "տեղերում" օգնում են բռնի տեղահանված ՀՀ քաղաքացիներին։