Արմինֆո.Սեպտեմբերի 29-ից ի վեր շուրջ 100 խոցելի անձինք Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) աշխատակիցների օգնությամբ հասել են Ստեփանակերտի կենտրոնական հրապարակ և Հայաստան տեղափոխվել ավտոբուսներով կամ շտապօգնության մեքենաներով: Այդ մասին ասվում է ԿԽՄԿ երևանյան գրասենյակի տարածած հաղորդագրությունում:
"Վերջին օրերին մեր աշխատակիցները ջանքերը կենտրոնացրել են դեռևս չտեղահանված (Արցախից - խմբ.) խոցելի անձանց հայտնաբերման և աջակցության վրա: Մենք հավաքագրել և ստուգել ենք տարեց մարդկանց, հիվանդների և հաշմանդամների մասին տեղեկությունները, ինչը թույլ է տվել մեր թիմերին գտնել նրանց և օգնել տարհանել", - հաղորդել են ԿԽՄԿ-ից։