Արմինֆո. Հայաստանի խորհրդարանի կողմից ՄՔԴ-ի Հռոմի ստաատուտի վավերացումը, փաստորեն, նշանակում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին արգելել մուտք գործել այդ երկիր, կարծում է Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:
"Հայկական կողմը փորձում է նսեմացնել ՄՔԴ-ի Հռոմի ստատուտի վավերացման նշանակությունը։ Պնդում է, որ չի պատրաստվում այն կիրառել Ռուսաստանի պետական գործիչների նկատմամբ։ Մյուս կողմից, մենք պաշտոնապես դատապարտել ենք այդ վավերացումը՝ որպես ոչ բարեկամական գործողություն։ Ես որևէ հեռանկար չեմ տեսնում առաջիկայում՝ վավերացմամբ կամ առանց դրա, որպեսզի ՌԴ նախագահը մեկնի Հայաստան։ Այս պարագայում հայկական կողմը չի կարող չհասկանալ, որ նման գործողություններն , իրականում, նշանակում են Ռուսաստանի նախագահի մուտքը Հայաստան արգելել։ Այս առումով Փաշինյանն ու իր գործընկերները հետևողական են>, - ասել է Զատուլինը «գազետա.ռու»-ին:
ՀՀ Ազգային ժողովը հոկտեմբերի 3-ի նիստում վավերացրել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտը: Խորհրդարանի կողմից փաստաթղթի վավերացումից հետո այն պետք է ստորագրի երկրի նախագահը, և ուժի մեջ կմտնի ներպետական ընթացակարգերի ավարտից 60 օր հետո:
Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա մարտի 17-ին ՄՔԴ-ը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր է տվել: Ավելի ուշ ՌԴ ԱԳՆ աղբյուրը հաղորդել է, թե ռուսական կողմը հայ գործընկերներին զգուշացրել է Ռուսաստանի հետ հարաբերությունների համար խիստ բացասական հետևանքների մասին ՝ Հռոմի ստատուտին միանալու դեպքում: Ռուսաստանի ԱԳՆ-ում նաև հավելել են, թե Մոսկվան անընդունելի է համարում ՄՔԴ-ի Հռոմի ստատուտին միանալու Երևանի ծրագրերը՝ ՌԴ ղեկավարության նկատմամբ օրդերների ֆոնին: