Արմինֆո.Ռուսաստանը չի ապահովել Լեռնային Ղարաբաղի շուրջ խաղաղությունն ու անվտանգությունը, «Եվրոնյուզ»-ի հետ հարցազրույցում հայտարարել է ԵՄ խորհրդի ղեկավար Շառլ Միշելը՝ դա որաակելով հայ ժողովրդի հանդեպ "դավաճանություն":
Եվրամիության խորհրդի նախագահը կարծում է, որ Ռուսաստանը դավաճանել է էթնիկ հայերին, հավելելով, որ նման դաս պետք է քաղել Ադրբեջանի հետ հակամարտությունից, որը "ռազմական գործողության ընթացքում իր վերահսկողության տակ է վերադարձրել Լեռնային Ղարաբաղը":
"Իրավիճակը պարզ է, ոչ ոք չի կարող դա չտեսնել, դա այն է, որ Ռուսաստանը դավաճանել է հայ բնակչությանը ։ Ռուսաստանը ցանկություն է հայտնել, որպեսզի իր զինվորները ներկա լինեն այնտեղ և երաշխավորեն կայունության և անվտանգության մասին համաձայնություններ: Եվ մենք տեսնում ենք, որ այդ ռազմական գործողությունն սկսվել է առանց իրադարձությունների վայրում գտնվող Ռուսաստանի ամենափոքր արձագանքի, ի տարբերություն Եվրամիության, որն այնտեղ ռազմական ներկայություն չունի՝ ինչպես դուք գիտեք", - ասել է Միշելը։