Արմինֆո.Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտը վավերացրել են բազմաթիվ երկրներ, այդ թվում՝ Վրաստանն ու Տաջիկստանը։ Այդ մասին հոկտեմբերի 3-ին լրագրողներին հայտարարել է Ազգային ժողովի "Հայաստան" խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Միևնույն ժամանակ, նրա խոսքով, փաստաթուղթը չեն վավերացրել Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Չինաստանը և մի շարք այլ պետություններ: Պատգամավորը հիշեցրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև, այսպես կոչված, "կառուցողական բանակցությունների", խաղաղության օրակարգի մասին, որի մասին այդքան հաճախ խոսում են ՀՀ իշխանության ներկայացուցիչները: "Դուք, ինչ է, լրջորե՞ն կարծում եք, որ այս ամենից հետո Հայաստանի իշխանությունները կդիմեն ՄՔԴ։ Դուք կատակու՞մ եք: Այդ բոլոր հիմնավորումները, պարզապես, ծիծաղելի են", - ընդգծել է Խաչատրյանը։
Նա նշել է, որ փաստաթղթի վավերացմամբ Երևանը ավելի քան ոչ բարեկամական քայլ է ձեռնարկել Ռուսաստանի նկատմամբ։ "Բայց այս ամենը տեղավորվում է մեկ շղթայի մեջ. և Կիև գնալը, և քաղաքական հակառուսական հայտարարությունները, այս բոլոր գործողությունների համար հետևանքները կընկնեն մեզ վրա, ժողովրդի վրա։ "Վերին Լարս" անցակետում արդեն խնդիրներ են առաջացել, անգամ, Հայաստանից տարանցիկ բեռնատարների համար", - նշել է ընդդիմադիրը, հավելելով, որ Երեւանի կողմից արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությունը կհանգեցնի Մոսկվայի կողմից սպասվող հակազդեցության, որի "մենյուն" շատ զգալի է, հատկապես, եթե հիշենք 2008 թվականին Վրաստանում տեղի ունեցած իրադարձությունները: Իսկ Հայաստանի պարաագայում, շարունակել է պատգամավորը, խոսք կարող է գնալ էներգետիկային առնչվող լրացուցիչ ռիսկերի մասին։