Արմինֆո. ԵՄ մարդասիրական օգնության եւ ճգնաժամային իրավիճակների կառավարման հարցերով հանձնակատար Յանեզ Լենարչիչը հոկտեմբերի 6-ին կայցելի Հարավային Կովկաս՝ գնահատելու Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի առնչությամբ հետագա կարիքները: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում հաղորդել Է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։
«ԵՄ-ն աջակցում է Հայաստանին տեղահանված անձանց օգնություն ցուցաբերելու հարցում։ Այս մասին հեռախոսազրույցում ասել եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Մենք ակտիվացրել ենք քաղաքացիական պաշտպանության մեխանիզմը և մոբիլիզացրել ենք 5,2 միլիոն եվրոյի մարդասիրական օգնությունը", - ասել է Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։