Արմինֆո.Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին պետք է մեղադրանք առաջադրվի և պատասխանատվության ենթարկվի։ Ինչպես հաղորդել է ՀՀՀ-ը, այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի նախկին փորձագետ Ալֆրեդ դե Զայասը, ով դատապարտել է Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ագրեսիան:
<Եթե անգամ <Պաշտպանելու պարտականություն> (R2P) դոկտրինը ինչ-որ բան նշանակում է, ապա այն վերաբերում է այն ողբերգությանը, որը տեղի է ունենում Արցախի Հանրապետությունում, որն առավել հայտնի է որպես Լեռնային Ղարաբաղ: Դոկտրինը, որը միջազգային իրավունքի նոր նորմ է, ՄԱԿ-ի նախաձեռնությամբ ներդրվել է 2005 թվականին։ Այն բաղկացած է մի քանի սկզբունքից, որոնք միավորված են այն գաղափարով, որ "ինքնիշխանությունն արտոնություն չէ, այլ տվյալ պետության սահմաններում ապրող մարդկանց պաշտպանելու պարտականություն"։
2020 թվականին Ադրբեջանի անօրինական ագրեսիան, որն ուղեկցվել է պատերազմական հանցագործություններով և մարդկության դեմ հանցագործություններով, հայերի դեմ Օսմանյան կայսրության ցեղասպանության շարունակությունն է: Այս գործը պետք է պատշաճ կերպով քննվի Հաագայի Միջազգային քրեական դատարանի կողմից՝ Հռոմի ստատուտի 5-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ հոդվածներին համապատասխան: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին պետք է մեղադրանք առաջադրվի, և նա պետք է պատասխանատվության ենթարկվի։ Նման հանցագործությունները չեն կարող անպատիժ մնալ", - հայտարարել է փորձագետը։