Արմինֆո.Հոկտեմբերի 1-ին Բրյուսելում զանգվածային ցույց է տեղի ունեցել ընդդեմ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության։ Այդ մասին հաղորդում է Արցախի դեմ ադրբեջանական վերջին ագրեսիայից հետո ՀՀ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու նպատակով ստեղծված Ազգային կոմիտեն։
"Ցույցին մասնակցել են Ֆրանսիայի, Գերմանիայի, Բելգիայի և Նիդերլանդների հայ համայնքների ներկայացուցիչներ։ Այս օրերին ցույցեր են նախատեսվում եվրոպական 20 քաղաքներում", - հաղորդում է կոմիտեն։
Հավելենք, որ մի քանի հազար հայեր փողոց են դուրս եկել ՝ պահանջելով դադարեցնել ադրբեջանցիների կողմից Արցախում իրականացված Հայոց ցեղասպանությունը։