Արմինֆո.Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաման է տվել քանդել Արցախում "Մենք ենք մեր սարերը" հուշարձանը: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է լեհ բլոգեր Թոմաս Լեխ Բուչեկը։
"Ինձ հետ կապ է հաստատել Գերմանիայում ապրող ադրբեջանցի ընդդիմադիր բլոգերը, որը դեմ է բռնապետ Ալիևի կառավարմանը։ Ալիևը հրաման է տվել քանդել Արցախի խորհրդանիշ "Մենք ենք մեր սարերը" հուշարձանը", - գրել է Թոմաս Լեխ Բուչեկը:
"Մենք ենք, մեր սարերը" հուշարձանը, որը կանգնեցվել է 1967 թվականին, թերևս, ժողովրդի ամենասիրելի հուշարձաններից մեկն է, որն այստեղ մարդիկ սիրով անվանում են "Պապիկ և տատիկ": Հուշարձանն Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի խորհրդանիշն է: Այն գտնվում է քաղաքի մուտքի մոտ ՝ բարձր բլրի վրա։ Հուշարձանի հեղինակներն են քանդակագործ Սարգիս Բաղդասարյանը և ճարտարապետ Յուրի Հակոբյանը: Կարմիր տուֆից պատրաստված հուշարձանը պատկերում է տարեց ամուսինների ՝ հայկական ավանդական տարազներով։ Քանդակը խորհրդանշում է ապրելու կամքը, ավանդույթների պահպանումն ու ընտանիքի մեծ արժեքը։