Արմինֆո. Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպան Ջոնաթան Լաքոտը կտրուկ է պատասխանել ղարաբաղցիներին "անջատողականներ" անվանող լրագրողներին:
"Հաջորդ անգամ, երբ լրագրողը ցանկանա պատմել "անջատողականների" մասին, ես նրան կհրավիրեի դիտելու 1920 թվականին ծնված ղարաբաղցի հայուհու լուսանկարը, որը տարիքով մեծ է տարածաշրջանի բոլոր սահմաններից", - ֆեյսբուքյան իր էջում գրել է Ջոնաթան Լաքոտը՝ զետեղելով ամերիկահայ ֆոտոլրագրող Սքաուտ Թուֆանկջյանի լուսանկարը՝ 103-ամյա հայուհու պատկերով, ով ադրբեջանական ագրեսիայի պատճառով ստիպված է եղել լքել Արցախի իր տունը: