Արմինֆո. Տարածաշրջանում ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխություն կհանգեցնի անկայունության և ճգնաժամի սրման։ Նման կարծիք է հայտնել Իրանի Իսլամական Հանրապետություն Ազգային անվտանգության գերագույն խոհրդի քարտուղար Ալի-Աքբար Ահմադիանը՝ Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ:
Հանդիպման ընթացքում Ահմադիանը նշել է կովկասյան տարածաշրջանի վերջին զարգացումները և տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության հաստատման ուղղությամբ բոլոր կողմերի ջանքերի անհրաժեշտությունը:
Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը նշել է Իսլամական Հանրապետության սկզբունքային և անփոփոխ քաղաքականությունը հարևանների հետ համագործակցության և փոխգործակցության զարգացման հարցում: "Տարածաշրջանի երկրների միջեւ անկեղծ եւ կառուցողական երկխոսությունը հիմք է ստեղծում կայուն անվտանգության, հավասարակշռված զարգացման, բարգավաճման եւ տարածաշրջանի ժողովուրդների հարմարավետության համար", - հավելել է նա, հաղորդում է ԻՌՆԱ-ն:
Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ է անհրաժեշտ պայմաններ տրամադրել և հանդիպում կազմակերպել տարածաշրջանի երկրների միջև:
ԱԱԳԽ քարտուղարը նաև ընդգծել է առևտրատնտեսական համագործակցության զարգացման անհրաժեշտությունը՝ հայտարարելով Երևանի հետ հարաբերությունները բոլոր ոլորտներում զարգացնելու իրանական կողմի պատրաստակամության մասին:
Միեւնույն ժամանակ, ինչպես հաղորդում է ՀՀ ԱԽ գրասենյակը, Արմեն Գրիգորյանն Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարին ԱԽ քարտուղարը հանգամանալից ներկայացրել է վերջին շաբաթվա ընթացքում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված հարձակման մանրամասները, որի հետևանքով տեղի է ունենում ԼՂ բնակչության զանգվածային բռնի տեղահանում:
Կողմերը նաև քննարկել են տարածաշրջանային անվտանգությունը և ստեղծված իրավիճակի հետևանքները: Զրուցակիցները կարևորել են ՀՀ տարածքային ամբողջականությունը: Երկուստեք ընդգծվել է երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացումը: