Արմինֆո.Ադրբեջանցի զինվորների նշանաքուղերին թուրքերեն գրված է. "Մի փախիր, հայ։ Դու, պարզապես, հոգնած կմեռնես": Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է թուրք պատմաբան Թաներ Աքչամը։
"Դուք բոլորդ ճանաչում եք լուսանկարում պատկերված մարդուն. դա Էնվեր փաշան է՝ Հայոց ցեղասպանության գլխավոր ճարտարապետներից մեկը։ Ակնհայտ է, որ ադրբեջանական վարչակազմի գիտակցության մեջ ուղիղ կապ կա 1915 թվականի ցեղասպանության և սեփական գործողությունների միջև: Այսպեի որ՝ մենք ստիպված չենք լինի հետագայում ստեղծել այդ կապը: Հարցն այն է, թե էլ ինչ է անելու այդ հոգեկերտվածքն այս տարածաշրջանում։ "Մենք չգիտեինք" արտահայտությունից առաջ անցնելու համար խորհուրդ եմ տալիս բոլորին տարածել այս լուսանկարը", - նշել է պատմաբանը՝ հրապարակելով նշանաքուղի լուսանկարը։