Արմինֆո. Ֆրանսիայի Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան հոկտեմբերի 3-ին կայցելի Հայաստան: Այդ մասին ասվում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության հաղորդագրությունում:
Նշենք, որ օրեր առաջ Ֆրանսիան մարդասիրական օգնություն է ուղարկել Արցախից բռնի տեղահանվածների համար։ Ավելին, օրեր առաջ Կոլոննան խորհրդարանի ամբիոնից կառավարության հարցուպատասխանի ժամանակ հաղորդել է, որ Ֆրանսիան ռազմական կցորդ կնշանակի Երևանում, ինչպես նաև՝ հյուպատոսություն կբացի Սյունիքի մարզում՝ սահմանին։ Հավելենք նաև, որ այս տարվա գարնանը Կոլոննան արդեն Հայաստանում էր և այցելել էր Սյունիքի մարզ, որտեղ տեղում ծանոթացել էր Արցախի ադրբեջանական շրջափակմանը: