Արմինֆո. Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պետք է վստահ լինի, որ ինքը միայնակ չէ։ Այդ մասին X-ի (նախկին Twitter-ի) իր միկրոբլոգում գրել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը։
Նա նշել է, որ Ադրբեջանը խոստացել է բացել Լեռնային Ղարաբաղի դուռը "միջազգային հանրության աչքերի եւ ականջների համար": Նախարարն ընդգծել է, որ իրավիճակի սեփական, անկախ պատկերը տեղում ունենալն այժմ արդիական է՝ առավել քան երբևէ: "Այդ պատճառով կարեւոր է, որ այցն անհապաղ տեղի ունենա", - նշել է Բերբոքը, հավելելով, որ Գերմանիան իր գործընկերների հետ հավատարիմ է միջազգային դիտորդական առաքելության իրականացմանը: