Արմինֆո.ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը դիմել է Լեռնային Ղարաբաղից տեղահանված ուսուցիչներին՝ խնդրելով իրենց տվյալներն ուղարկել նախարարության էլեկտրոնային փոստի հասցեին:
«ԼՂ-ի սիրելի ուսուցիչներ, մենք հավաքագրում ենք ձեր տվյալները, որպեսզի կարողանանք ավելի հարթ ու նաև լրացուցիչ աջակցության պայմաններով կրթական համակարգում աշխատելու հնարավորություններ ապահովել։ Խնդրում եմ ձեր տվյալներն ուղարկել նախարարության էլեկտրոնային հասցեին՝ [email protected], որպեսզի հնարավորինս հասցեական կարողանանք կազմակերպել գործընթացը», - գրել է նախարարը Facebook-ի իր էջում։