


«Նոր ալիք» երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Գրիգոր Կյոկչյանը: Երիտասարդ կատարողների մրցույթին իր մասնակցության մասին երգիչը գրել է Facebook-ի իր էջում: Ավելի վաղ Կյոկչյանը մասնակցել է «Հայ գերաստղ» և «Հայաստանի ձայն» նախագծերին:
Երիտասարդ կատարողների «Նոր ալիք» մրցույթը կընթանա օգոստոսի 25-ից 30-ը Սոչիում:
Հիշեցնենք, որ 2010 թվականին «Նոր ալիքում» հաղթել էր Սոնա Շահգելդյանը, 2008, 2011 և 2014 թվականներին Հայաստանը ներկայացրած Մհերը, Էրիկն ու Սոնա Ռուբենյանն արժանացել են հանդիսատեսի համակրանքի մրցանակի:



