Արմինֆո. «Ղարաբաղ Տելեկոմ»-ի հեռախոսահամարները կշարունակեն գործել ՀՀ տարածքում` գրանցվելով Team Telecom Armenia-ի ցանցում։ Այդ մասին ասվում է «Ղարաբաղ Տելեկոմ»-ի Facebook-ի էջում զետեղված հաղորդագրությունում:
Ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ-ները հաղորդել էին, որ Լեռնային Ղարաբաղում «Ղարաբաղ Տելեկոմ» բջջային օպերատորի աշխատանքը դադարեցվել է: Ադրբեջանի իշխանությունները ամբողջությամբ ապամոնտաժել եւ ոչնչացրել են բջջային օպերատորի աշտարակները, ինչը հանգեցրել է Լեռնային Ղարաբաղում մնացած մարդկանց հետ կապի կորստին։