Arminfo.info


 Ուրբաթ, 29 Սեպտեմբերի 2023 14:08
Ալեքսանդր Ավանեսով

ՀՀ ԱԺ խոսնակ. Ես չեմ զարմանում, որ Թուրքիան, Ադրբեջանը եւ Ռուսաստանը հաճախ օգտագործում են նույն հռետորաբանությունը

ՀՀ ԱԺ խոսնակ. Ես չեմ զարմանում, որ Թուրքիան, Ադրբեջանը եւ Ռուսաստանը հաճախ օգտագործում են նույն հռետորաբանությունը

Արմինֆո.ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Դուբլինում մասնակցում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին:

 

Համաժողովին մասնակցում են Եվրոպայի խորհրդի 46 անդամ պետությունների խորհրդարանների խոսնակներ, դիտորդ երկրների խորհրդարանականներ, ինչպես նաեւ միջխորհրդարանական կազմակերպությունների ղեկավարներ:

 

Ինչպես հաղորդում է ԱԺ մամուլի ծառայությունը, «Ներկայացուցչական ժողովրդավարության մարտահրավերներն անկայուն ժամանակներում» խորագրի շրջանակում ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Խորհրդարանի նախագահի իր ելույթում, մասնավորապես, ասել է.

 

«Մենք խորապես գիտակցում ենք մեր անհանգիստ ժամանակը բնութագրող բազմաթիվ խնդիրների եւ սպառնալիքների խորությունը: Ինչպես ասել է իռլանդացի հայտնի գրող, քաղաքական գործիչ Ուիլիամ Յեյթսը` ամենուրեք արյուն է եւ բռնություն: Լիբերալիզմի եւ ներկայացուցչական ժողովրդավարության առջեւ ծառացած մարտահրավերները խորն են: Անհրաժեշտ են հուսալի լուծումներ: Պարտադիր չէ նայել Ուկրաինայի պատերազմից անդին` ուժի գործիքի միջոցով ամբողջ աշխարհում իշխանության ծարավը նկատելու համար: Այս հակաժողովրդավարական հետընթացը տեղի է ունենում ի վնաս մարդու իրավունքների եւ կտրուկ հակասում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում շարադրված հավաքական արժեքներին եւ իդեալներին: Մենք խորապես գիտակցում ենք այն առանցքային դերը, որը ժողովրդավարությունն ունի մարդու իրավունքների պաշտպանության եւ ընդհանուր բարիքի խթանման գործում: Անկասկած, սա ամենաարդյունավետ համակարգն է քաղաքացիների վստահությունն իրենց կառավարությունների նկատմամբ ամրապնդելու եւ հասարակության կենսունակությունը բարձրացնելու համար: Քաղաքական կարգի հիմքերը խարխլող սպառնալիքների թվում են ավտոկրատ կառավարումը եւ չկայացած արդարությունը: Հայաստանը գիտի իրական ժողովրդավարության արժեքը: Ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, օրենսդրության կատարելագործման եւ կառավարման ոլորտի բարեփոխումների միջոցով ժողովրդավարության ամրապնդումը մեզ համար առաջնահերթություն է: Ժողովրդավարական սկզբունքներին մեր հավատարմությունն ամենակարեւոր գործոնն էր, որը մեզ թույլ տվեց հաղթահարել 2020 թվականին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայության դեմ սանձազերծված 44-օրյա ավերիչ պատերազմի հետեւանքով առաջացած լուրջ քաղաքական ճգնաժամը: Հայաստանում ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է Սահմանադրությամբ երաշխավորված եղանակով` ազատ եւ արդար ընտրությունների միջոցով: Մենք շարունակում ենք իրականացնել բարեփոխումներ եւ մշակել օրենսդրություն, որն ուղղված է եվրոպական չափանիշներին համապատասխան ընտրական իրավունքների ամրապնդմանը:

 

Գործընկերնե'ր, խաղաղությունն ու ժողովրդավարությունը փոխկապակցված են, եւ կառավարությունները, որոնք բախվում են գոյաբանական սպառնալիքների, հսկայական ճնշում են գործադրում` պահանջելով կատարել մանդատով շնորհված առաքելությունը, որի համար ընտրվել են: Լեռնային Ղարաբաղի պատերազմը ցույց տվեց, որ ավտոկրատական ռեժիմները, որոնք հիմնված են այն գաղափարի վրա, որ «ուժեղն իրավացի է», հաճախ հակամարտությունները լուծում են ռազմական ուժի միջոցով` շրջանցելով միջազգային միջնորդությունը: Այսօր մեր ժողովրդավարությունը շարունակում է բախվել բազմաթիվ փորձությունների: Նրան սպառնում են արտաքին գործոններ, նաեւ` մեր անվտանգության եւ տարածքային ամբողջականության ռազմական սպառնալիքները: Հասկանալի է, որ բռնության մշտական սպառնալիքը վնասակար ազդեցություն է ունենում մեր հասարակության բարեկեցության վրա: Ադրբեջանն ատելության եւ այլատյացության իր ամպագոռգոռ հռետորաբանությամբ, որն ուղեկցվում է վերջնագրերով եւ ռազմական ագրեսիայով, ստեղծել է թունավոր մթնոլորտ եւ թունավորել խաղաղ գործընթացը: Միջազգային հանրության գործողություններն Ադրբեջանում անպատժելիության զգացում են առաջացրել` սրելով իրավիճակը տարածաշրջանում: Ադրբեջանի գործողությունները չեն սահմանափակվում Լեռնային Ղարաբաղով, այլ տարածվում են Հայաստանի ինքնիշխան տարածքների վրա, որոնց մի մասը մնում է Ադրբեջանի վերահսկողության տակ: Ադրբեջանի մոտեցումն այն է, որ ուժի միջոցով պարտադրի Հայաստանին իր նախընտրած որոշումները: Արդեն ավելի քան երեք տարի է, ինչ Ադրբեջանը հրաժարվում է վերադարձնել հայ ռազմագերիներին եւ այլ քաղաքացիական անձանց` ի հեճուկս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշման: Ավելին, դատարանի որոշումից հետո Ադրբեջանը Հայաստանի տարածքից առեւանգել է 2 հայ զինծառայողի, ինչի հետեւանքով հաստատված ռազմագերիների ընդհանուր թիվը հասել է 35-ի:

 

Հարգելի' գործընկերներ, ես չզարմացա, որ մեր թուրք գործընկերը հավանություն տվեց Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ ռազմական ուժի կիրառմանը: Ես չեմ զարմանում, որ Թուրքիան, Ադրբեջանը եւ Ռուսաստանը հաճախ օգտագործում են նույն հռետորաբանությունը: Ինձ զարմացնում է այն, որ նրանք դա անում են այստեղ` Մարդու իրավունքների պաշտպանության համար հիմնադրված կազմակերպությունում:

Գործընկերնե'ր, Ադրբեջանը Հայաստանին մշտապես տարբեր ձեւերով հարձակումների է ենթարկել: Իր իսկ խոսքերով` նախագահ Ալիեւը մտորում էր, թե քանի ազդակ էր Հայաստանին պետք գործի էությունը հասկանալու համար: «2021 եւ 2022 թվականների սահմանային գործողությունները բավարար չեն եղել»,- մտածում էր նա: Նա նաեւ նշել է, որ Հայաստանը կարծես թե չի հասկացել մոտ 10 ամիս առաջ Լաչինի միջանցքի` իր կողմից էթնիկ զտումների արշավի առաջին փուլի փակումը: Սեպտեմբերի 19-ին սկսվեց հաջորդ մասը: Չնայած ռուս խաղաղապահների ներկայությանը` Ադրբեջանը հերթական լայնածավալ ռազմական հարձակումն է սանձազերծել Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ: Հարյուրավոր մարդիկ վիրավորվել եւ սպանվել են, տասնյակ հազարավոր մարդիկ դարձել են բռնի տեղահանվածներ: Նրանք մնում են դրսում` առանց սննդի, բժշկական օգնության եւ գոյատեւման այլ միջոցների: Մինչ ես խոսում եմ Ադրբեջանի էթնիկ զտման ծրագրից, շարունակվում է հայերի զանգվածային արտագաղթը Լեռնային Ղարաբաղից: Անհավանական է, որ այսօր` 21-րդ դարում, նման իրադարձություններ են տեղի ունենում աշխարհի տարբեր անկյուններում: Իր գործողություններով, որոնք ի չիք են դարձնում Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության հաստատմանն ուղղված միջազգային ջանքերը, Ադրբեջանը կասկածի տակ է դրել Եվրոպայի խորհրդի անդամ լինելու իր պիտանիությունը: Եվրոպայի խորհուրդը պետք է ակտիվորեն մասնակցի մարդու իրավունքների պաշտպանությանն առավել բարդ հակամարտություններում: Եվրոպայի խորհրդի աշխարհագրական ընդգրկման սահմաններում, այդ թվում` Լեռնային Ղարաբաղում, յուրաքանչյուր մարդու իրավունքների պաշտպանությունը պետք է առաջնահերթություն լինի Եվրոպայի խորհրդի համար: Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ տարածաշրջանում արդար եւ հարատեւ խաղաղության հասնելուն: Հուսով ենք, որ հոկտեմբերի 5-ին Իսպանիայի Գրանադա քաղաքում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի, Ադրբեջանի, Գերմանիայի, Ֆրանսիայի եւ ԵՄ առաջնորդների հանդիպումը մեկ քայլ առաջ կլինի: Հայաստանը վճռականորեն աջակցում է վարչապետ Փաշինյանի եւ նախագահ Ալիեւի կողմից համաձայնեցված եւ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի կողմից ձեւակերպված խաղաղության մոտեցմանը: Մենք ողջունում ենք ապագա տրանսպորտային համաձայնագրերը, որոնք հարգում են ինքնիշխանության, իրավասության եւ փոխադարձության սկզբունքները: Կոչ ենք անում միջազգային հանրությանը, այդ թվում` Եվրոպայի խորհրդին, աջակցել այս գործընթացին: Այսօր որոշ երկրներ հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ: Նպատակները երկակի են` տապալել ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարությունը եւ վարկաբեկել «ներկայացուցչական ժողովրդավարություն» հասկացությունը: Ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, մարդու իրավունքների հարգումը եւ խաղաղ համակեցությունն այն հիմնասյուներն են, որոնց վրա մարդկությունը պետք է ապրի խաղաղության եւ ներդաշնակության մեջ: Դա արդարացի է ոչ միայն ժողովրդավարական պետությունների շրջանակներում առանձին-առանձին, այլեւ նրանց միջեւ` հավաքականորեն: Միասին, եւ գուցե միայն միասին, մենք կարող ենք հաղթահարել մեր ժամանակի դժվարությունները: Կենտրոնը պետք է կանգուն մնա:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ  հուլիսի 10-ին էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ հուլիսի 10-ին
Հայաստանի և Իրանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերՀայաստանի և Իրանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր
ԲՀԿ առաջնորդը հարցաքննվել Հակակոռուպցիոն կոմիտեումԲՀԿ առաջնորդը հարցաքննվել Հակակոռուպցիոն կոմիտեում
ՀԱԵ հետևորդներն ամբողջ աշխարհից ձևավորել են Հայոց եկեղեցու պահապանության համահայկական խորհուրդՀԱԵ հետևորդներն ամբողջ աշխարհից ձևավորել են Հայոց եկեղեցու պահապանության համահայկական խորհուրդ
ԱՄՆ Կոնգրեսում տեղի է ունեցել Արցախի հարցով շվեյցարական խաղաղության նախաձեռնությանը նվիրված ճեպազրույցԱՄՆ Կոնգրեսում տեղի է ունեցել Արցախի հարցով շվեյցարական խաղաղության նախաձեռնությանը նվիրված ճեպազրույց
 Կոնվերս Բանկը ներկայացնում է թարմացված՝ ավելի ընդգրկուն հնարավորություններով Converse Mobile հավելվածը Կոնվերս Բանկը ներկայացնում է թարմացված՝ ավելի ընդգրկուն հնարավորություններով Converse Mobile հավելվածը
ՀՀ վարչապետը մեկնում է Աբու Դաբի, որտեղ կհանդիպի Ալիևի հետՀՀ վարչապետը մեկնում է Աբու Դաբի, որտեղ կհանդիպի Ալիևի հետ
Փաստաբաններ. Սամվել Կարապետյանի գործով դատավորի որոշումը իրավական աբսուրդի հերթական դրսեւորումն էՓաստաբաններ. Սամվել Կարապետյանի գործով դատավորի որոշումը իրավական աբսուրդի հերթական դրսեւորումն է
Թաթոյան. հումանիտար շղարշի ներքո Հայաստանի զավթման ադրբեջանական պետական ծրագիր է իրականացվումԹաթոյան. հումանիտար շղարշի ներքո Հայաստանի զավթման ադրբեջանական պետական ծրագիր է իրականացվում
Ընդդիմադիր. 2026 թվի ընտրություններին սպասելը չափազանց ռիսկային է՝ արտաքին ուժերին տված խոստումների պայմաններումԸնդդիմադիր. 2026 թվի ընտրություններին սպասելը չափազանց ռիսկային է՝ արտաքին ուժերին տված խոստումների պայմաններում
Թույլատրվել է վերսկսել Թույլատրվել է վերսկսել " Պիցցա Տաշիր " ՍՊԸ-ի գործունեությունը Աբովյանում
Ալիևի օկուպացիոն ռեժիմը շարունակում է ոչնչացնել արցախցիների գույքը ՍտեփանակերտումԱլիևի օկուպացիոն ռեժիմը շարունակում է ոչնչացնել արցախցիների գույքը Ստեփանակերտում
«Տաշիր» ԸԽ. ՀԷՑ-ի շուրջ գործընթացն ունի ակնհայտ քաղաքական դրդապատճառներ«Տաշիր» ԸԽ. ՀԷՑ-ի շուրջ գործընթացն ունի ակնհայտ քաղաքական դրդապատճառներ
Քաղաքագետ. Հայաստանի իշխանություննեը ցանկանում են կազմալուծել բոլոր մրցակիցներին ու վախի մթնոլորտ ստեղծելՔաղաքագետ. Հայաստանի իշխանություննեը ցանկանում են կազմալուծել բոլոր մրցակիցներին ու վախի մթնոլորտ ստեղծել
ՀՀ առաջին օմբուդսմեն. Հայաստանի այսօրվա իշխանությունն ապացուցեց բոլորի հավասարությունն անօրինականության առջևՀՀ առաջին օմբուդսմեն. Հայաստանի այսօրվա իշխանությունն ապացուցեց բոլորի հավասարությունն անօրինականության առջև
Վաշինգտոնում ակնկալում են Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության համաձայնագրի մոտալուտ կնքումՎաշինգտոնում ակնկալում են Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության համաձայնագրի մոտալուտ կնքում
Արամ Ա-ն կոչ է արել վերջ դնել Հայաստանում ստեղծված վատառողջ մթնոլորտինԱրամ Ա-ն կոչ է արել վերջ դնել Հայաստանում ստեղծված վատառողջ մթնոլորտին
էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ հուլիսի 9-ինէլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ հուլիսի 9-ին
Հայաստանի օմբուդսմենը դատապարտել է խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքըՀայաստանի օմբուդսմենը դատապարտել է խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքը
Գործարար Սամվել Կարապետյանը զրպարտության համար հայցեր է ներկայացրել Փաշինյանի մամուլի քարտուղարի և նրա աշխատակազմի ղեկավարի տեղակալի դեմԳործարար Սամվել Կարապետյանը զրպարտության համար հայցեր է ներկայացրել Փաշինյանի մամուլի քարտուղարի և նրա աշխատակազմի ղեկավարի տեղակալի դեմ
Նարեկ Կարապետյան. բոլորն սպասում էին այս ամենինՆարեկ Կարապետյան. բոլորն սպասում էին այս ամենին
ՔԿ-ում քննվում են խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի հափշտակության փաստերի առթիվ հարուցված քրեական գործերՔԿ-ում քննվում են խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի հափշտակության փաստերի առթիվ հարուցված քրեական գործեր
Ազգային ժողովում իրավիճակը կրկին կտրուկ սրվել է՝ Արթուր Սարգսյանի ելույթից հետոԱզգային ժողովում իրավիճակը կրկին կտրուկ սրվել է՝ Արթուր Սարգսյանի ելույթից հետո
ԱրարատԲանկը մասնակցել է WEPs-ի տարածաշրջանային փորձի փոխանակման աշխատաժողովինԱրարատԲանկը մասնակցել է WEPs-ի տարածաշրջանային փորձի փոխանակման աշխատաժողովին
Հայաստանի նախկին օմբուդսմեն. Փաշինյանի և կառավարող ուժի գործողություններն անօրինական ենՀայաստանի նախկին օմբուդսմեն. Փաշինյանի և կառավարող ուժի գործողություններն անօրինական են
Իրավապահ մարմինների աշխատակիցները չեն բացատրում Իրավապահ մարմինների աշխատակիցները չեն բացատրում "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ընկերության աշխատակիցների մուտքն աշխատավայր թույլ չտալու պատճառները
ՀՀ վարչապետը հանդես է եկել հերթական հարձակումներով Ամենայն հայոց կաթողիկոսի դեմՀՀ վարչապետը հանդես է եկել հերթական հարձակումներով Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ
ԶԼՄ. Հայաստանի իրավապահ մարմինների աշխատակիցները խուզարկություն են իրականացնում Սամվել Կարապետյանի եղբորորդու տանըԶԼՄ. Հայաստանի իրավապահ մարմինների աշխատակիցները խուզարկություն են իրականացնում Սամվել Կարապետյանի եղբորորդու տանը
Սեյրան Օհանյանին զրկել են պատգամավորական անձեռնմխելիությունիցՍեյրան Օհանյանին զրկել են պատգամավորական անձեռնմխելիությունից
Հայ ըմբիշները մեդալներով են վերադարձել Իտալիայում անցկացված ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունիցՀայ ըմբիշները մեդալներով են վերադարձել Իտալիայում անցկացված ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունից
ԱԺ կառավարող խմբակցության պատգամավորները բավարարել են Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու գլխավոր դատախազի միջնորդությունըԱԺ կառավարող խմբակցության պատգամավորները բավարարել են Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու գլխավոր դատախազի միջնորդությունը
էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ  հուլիսի 8-ինէլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ հուլիսի 8-ին
Հայաստանում կանցկացվի բասկետբոլի Եվրոպայի մինչև 20 տարեկանների B դիվիզիոնի առաջնությունըՀայաստանում կանցկացվի բասկետբոլի Եվրոպայի մինչև 20 տարեկանների B դիվիզիոնի առաջնությունը
ԱԳՆ ղեկավար. Հայաստանը որոշել է ընդլայնել, ավելացնել իր մասնակցությունը ՇՀԿ-ինԱԳՆ ղեկավար. Հայաստանը որոշել է ընդլայնել, ավելացնել իր մասնակցությունը ՇՀԿ-ին
Moody’s միջազգային գործակալությունը բարձրացրել է Կոնվերս Բանկի վարկանիշըMoody’s միջազգային գործակալությունը բարձրացրել է Կոնվերս Բանկի վարկանիշը
ԱԽ քարտուղարը հրաժեշտ է տվել Շվեդիայի դեսպանինԱԽ քարտուղարը հրաժեշտ է տվել Շվեդիայի դեսպանին
Սաակաշվիլի. Փաշինյանը պաշտոնապես ընտրել է ԵՄ անդամակցության ուղինՍաակաշվիլի. Փաշինյանը պաշտոնապես ընտրել է ԵՄ անդամակցության ուղին
Ամերիաբանկը` Tech Week Vanadzor-ի ֆինթեք գործընկերԱմերիաբանկը` Tech Week Vanadzor-ի ֆինթեք գործընկեր
Գլխավոր դատախազը միջնորդել է տալ համաձայնություն ՀՀ ԱԺ պատգամավորի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալԳլխավոր դատախազը միջնորդել է տալ համաձայնություն ՀՀ ԱԺ պատգամավորի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ
«Գեղարդ» հիմնադրամ. Այն պետությունները, որոնք պաշտպանում են Հայաստանի նկատմամբ Ալիևի անօրինական պահանջները, դառնում են Բաքվի ապագա ագրեսիաներին հանցակից«Գեղարդ» հիմնադրամ. Այն պետությունները, որոնք պաշտպանում են Հայաստանի նկատմամբ Ալիևի անօրինական պահանջները, դառնում են Բաքվի ապագա ագրեսիաներին հանցակից
Կրեմլ. Մոսկվան և Բաքուն պետք է մնան գործընկերներ և դաշնակիցներԿրեմլ. Մոսկվան և Բաքուն պետք է մնան գործընկերներ և դաշնակիցներ
Ընդդիմադիր. Կառավարող ուժը ռեսուրսները կենտրոնացնում է ներքին քաղաքականության վրա ՝ անտեսելով արտաքին մարտահրավերներըԸնդդիմադիր. Կառավարող ուժը ռեսուրսները կենտրոնացնում է ներքին քաղաքականության վրա ՝ անտեսելով արտաքին մարտահրավերները
Ազնավուրի հրապարակը ձայն կունենա. հուլիսի 18-ին Երևանում տեղի կունենա մեծ շանսոնյեի հուշարձանի բացման պաշտոնական արարողությունըԱզնավուրի հրապարակը ձայն կունենա. հուլիսի 18-ին Երևանում տեղի կունենա մեծ շանսոնյեի հուշարձանի բացման պաշտոնական արարողությունը
Էրդողան. Կովկասն այլևս համբերություն չունի` ապրելու նոր հակամարտությունԷրդողան. Կովկասն այլևս համբերություն չունի` ապրելու նոր հակամարտություն
Արքեպիսկոպոս Աջապահյանի փաստաբանական խումբը Փաշինյանի հայտարարությունը որակում է հրաման դատախազությանըԱրքեպիսկոպոս Աջապահյանի փաստաբանական խումբը Փաշինյանի հայտարարությունը որակում է հրաման դատախազությանը
"Ահաբեկչության մասին" գործը դարձել է հակառակորդներին ճնշելու գործիք։ Առաջնային թիրախը ՀԱԵ-ն է. փաստաբան
Քաղաքագետ. Հայ հոգևորականների և գործարար Կարապետյանի մեկուսացումը միայն ցուցադրում է իշխանության սնանկությունն ու վախերըՔաղաքագետ. Հայ հոգևորականների և գործարար Կարապետյանի մեկուսացումը միայն ցուցադրում է իշխանության սնանկությունն ու վախերը
Հայաստանում ժամանակավորապես կդադարեցվի թվային հեռարձակումը . հանձնաժողովՀայաստանում ժամանակավորապես կդադարեցվի թվային հեռարձակումը . հանձնաժողով
Քաղաքագետ Կարեն Իգիթյանին արգելել են մուտք գործել ՀայաստանՔաղաքագետ Կարեն Իգիթյանին արգելել են մուտք գործել Հայաստան
ՀՀ վարչապետը հերթական սպառնալիքներն է հնչեցրել Ամենայն հայոց կաթողիկոսի հասցեինՀՀ վարչապետը հերթական սպառնալիքներն է հնչեցրել Ամենայն հայոց կաթողիկոսի հասցեին
ԱԳՆ. Հայաստանի տարածքը չի կարող օգտագործվել երրորդ պետությունների կողմից հարևան պետություններից որևէ մեկի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համարԱԳՆ. Հայաստանի տարածքը չի կարող օգտագործվել երրորդ պետությունների կողմից հարևան պետություններից որևէ մեկի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար
ԱԱԾ մեկուսարանում գտնվող Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հացադուլ են հայտարարումԱԱԾ մեկուսարանում գտնվող Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հացադուլ են հայտարարում
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հանդես է եկել հայտարարությամբ, որում վրդովմունքն է հայտնվում Հայ եկեղեցու դեմ Հայաստանի իշխանությունների և անձամբ վարչապետի սանձազերծած դատապարտելի արշավի առնչությամբՄայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հանդես է եկել հայտարարությամբ, որում վրդովմունքն է հայտնվում Հայ եկեղեցու դեմ Հայաստանի իշխանությունների և անձամբ վարչապետի սանձազերծած դատապարտելի արշավի առնչությամբ
# MERDZEVOV հեշթեգով Երևանի կենտրոնական պուրակում մեկնարկում է հանրահավաք՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալ, հայտնի գործարար Սամվել Կարապետյանի# MERDZEVOV հեշթեգով Երևանի կենտրոնական պուրակում մեկնարկում է հանրահավաք՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալ, հայտնի գործարար Սամվել Կարապետյանի
Երևանում մեկնարկել է երթ՝ ի պաշտպանություն Սամվել ԿարապետյանիԵրևանում մեկնարկել է երթ՝ ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի
էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ  հուլիսի 7-ինէլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ հուլիսի 7-ին
Առաջնորդ՝ առանց վստահության, ընդդիմություն՝ առանց աջակցության, խաղաղություն՝ առանց զիջումների. Նիկոլ Փաշինյանի իշխանության 7 տարինԱռաջնորդ՝ առանց վստահության, ընդդիմություն՝ առանց աջակցության, խաղաղություն՝ առանց զիջումների. Նիկոլ Փաշինյանի իշխանության 7 տարին
Անիի Մայր տաճարը վերականգնումից հետո կգործի որպես մզկիթԱնիի Մայր տաճարը վերականգնումից հետո կգործի որպես մզկիթ
IDBank-ը թողարկել է պարտատոմսերի 2025 թվականի 3-րդ, 4-րդ և 5-րդ տրանշերըIDBank-ը թողարկել է պարտատոմսերի 2025 թվականի 3-րդ, 4-րդ և 5-րդ տրանշերը
«Միջազգային քրիստոնեական համերաշխություն»-ը ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդին կոչ է անում Լեռնային Ղարաբաղի հարցով հատուկ զեկուցող նշանակել«Միջազգային քրիստոնեական համերաշխություն»-ը ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդին կոչ է անում Լեռնային Ղարաբաղի հարցով հատուկ զեկուցող նշանակել
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Սամվել Կարապետյանին կալանավորելու առաջին ատյանի որոշումըՎերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Սամվել Կարապետյանին կալանավորելու առաջին ատյանի որոշումը
Մովչան. Աշխարհում չկա մեկը, ով հիմա զբաղվեր Ռուբեն Վարդանյանին Բաքվի բանտից ազատելու հարցովՄովչան. Աշխարհում չկա մեկը, ով հիմա զբաղվեր Ռուբեն Վարդանյանին Բաքվի բանտից ազատելու հարցով
IDBank-ի ներկայացուցիչը միացել է Trade Finance Global-ի խմբագրական խորհրդինIDBank-ի ներկայացուցիչը միացել է Trade Finance Global-ի խմբագրական խորհրդին
ԱԺ պատգամավոր. ամենակարևորը ռուս-ադրբեջանական դիմակայությունը Հայաստանի սահմաններին չհասցնելն էԱԺ պատգամավոր. ամենակարևորը ռուս-ադրբեջանական դիմակայությունը Հայաստանի սահմաններին չհասցնելն է
Կառավարության շենքի մոտ ցուցարարները պահանջում են քրեական պատասխանատվության ենթարկել Փաշինյանին՝ ՀԱԵ հասցեին հայտարարությունների համարԿառավարության շենքի մոտ ցուցարարները պահանջում են քրեական պատասխանատվության ենթարկել Փաշինյանին՝ ՀԱԵ հասցեին հայտարարությունների համար
Կաթողիկոս. Թուրքիայի ռազմական աջակցությամբ Ադրբեջանն իրականացրել է ոճրագոծություն՝ բռնազավթել և ամբողջապես հայաթափել է ԱրցախըԿաթողիկոս. Թուրքիայի ռազմական աջակցությամբ Ադրբեջանն իրականացրել է ոճրագոծություն՝ բռնազավթել և ամբողջապես հայաթափել է Արցախը
Թվում էր՝ ավելի վատ չի կարող լինել. Փաշինյանն անպարկեշտ վիրավորանք է հրապարակել եպիսկոպոսի հասցեին, իսկ նրա կինը հոգևորականներին անվանել է մանկապիղծներԹվում էր՝ ավելի վատ չի կարող լինել. Փաշինյանն անպարկեշտ վիրավորանք է հրապարակել եպիսկոպոսի հասցեին, իսկ նրա կինը հոգևորականներին անվանել է մանկապիղծներ
Հայաստանը պաշտպանել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում ընդունված հակառուսական բանաձևըՀայաստանը պաշտպանել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում ընդունված հակառուսական բանաձևը
Վարդան Ղուկասյանն ընտրվել է Գյումրու քաղաքապետՎարդան Ղուկասյանն ընտրվել է Գյումրու քաղաքապետ
Սարգսյանը նշել է երեք հիմնական խնդիրները, որոնք անհրաժեշտ է իրագործել Հայաստանում իշխանափոխությունից հետոՍարգսյանը նշել է երեք հիմնական խնդիրները, որոնք անհրաժեշտ է իրագործել Հայաստանում իշխանափոխությունից հետո
Քաղաքական գործիչ. Փաշինյանը միտումնավոր զոհաբերեց Արցախը՝ Հայաստանի ռազմավարական կողմնորոշումը փոխելու համարՔաղաքական գործիչ. Փաշինյանը միտումնավոր զոհաբերեց Արցախը՝ Հայաստանի ռազմավարական կողմնորոշումը փոխելու համար
Վաթսուն ամերիկացի օրենսդիրներ ԱՄՆ պետքարտուղարին կոչ են արել դադարեցնել ռազմական օգնությունն ԱդրբեջանինՎաթսուն ամերիկացի օրենսդիրներ ԱՄՆ պետքարտուղարին կոչ են արել դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին
Քաղաքագետ. 31 տարի անց Արցախն Ադրբեջանի կազմում է ճանաչել Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական հոգեզավակըՔաղաքագետ. 31 տարի անց Արցախն Ադրբեջանի կազմում է ճանաչել Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական հոգեզավակը
 Փաշինյանը հայտարարել է Ղարաբաղյան շարժման դերի մասին՝  Փաշինյանը հայտարարել է Ղարաբաղյան շարժման դերի մասին՝ "Հայաստանի պետականության չկայացման գործում"
Փաշինյանը պարզաբանել է, թե խաղաղության համաձայնագրի շրջանակում Բաքվի հետ ինչ հարցեր են քննարկման ենթակաՓաշինյանը պարզաբանել է, թե խաղաղության համաձայնագրի շրջանակում Բաքվի հետ ինչ հարցեր են քննարկման ենթակա