Արմինֆո. ԱՊՀ ութ երկրների, այդ թվում ՝ Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունները ժամանել են Տուլա, որտեղ ուրբաթ տեղի կունենա ԱՊՀ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստը:
Այդ մասին հաղորդել են ՌԴ պաշտպանության նախարարությունից։ Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունում հավելել են, որ նիստի ընթացքում քննարկվելու են ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:
"Կարծիքներ կփոխանակվեն նաև աշխարհում ձևավորվող ռազմաքաղաքական իրադրության շուրջ։
Տուլա են ժամանել Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի պաշտպանական գերատեսչությունների պատվիրակությունները", - ասված է գերատեսչության հաղորդագրությունում:
Մինչդեռ, ՀՀ պաշտպանության նախարարությունում հայկական լրատվամիջոցներին հաղորդել են, որ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի մեկնել Տուլա և չի մասնակցի նիստին: