Արմինֆո.ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները տարերային աղետներին արձագանքման խումբ է տեղակայելու Հարավային Կովկասի տարածաշրջանում՝ Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի պատճառով, հաղորդում Է Reuters գործակալությունը:
"ԱՄՆ-ը հինգշաբթի օրը կհայտարարի, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում տաարրրերային աղետներին արձագանքման խումբ է տեղակայել՝ ԱՄՆ մարդասիրական օգնությունը համակարգելու համար", - հաղորդել է նա: Նշվում է, որ այդ խմբի խնդիրները կլինեն իրավիճակի գնահատումը, առաջնահերթ պահանջմունքների որոշումը և գործընկերների հետ աշխատանքը՝ անհրաժեշտ օգնության տրամադրման ուղղությամբ: