Արմինֆո. Ադրբեջանի կողմից մեր քաղաքացիների առևանգման մասին տեղեկություններն ուղարկվել են միջազգային գործընկերներին։ Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը՝ պատասխանելով Արցախի նախկին պետնախարար, հայտնի բարերար, գործարար Ռուբեն Վարդանյանի առևանգման մասին հարցին:
Պաշտպանն ընդգծել է, որ իր կողմից մեր հայրենակիցներին առևանգելու մասին հայտարարությունները բազմաթիվ են եղել: Ադրբեջանի նման գործողությունները որակելով որպես խիստ վտանգավոր երևույթ ՝ նա նշել է, որ դա հանգեցնում է միջազգային երաշխիքների խախտմանը՝ մարդու իրավունքների պաշտպանության համատեքստում: <Նոր բան չեմ կարող ասել։ Ես կապի մեջ եմ միջազգային գործընկերների հետ, տեղեկացնում եմ նրանց կատարվածի մասին։ Ինչպես նախորդ դեպքերում, այնպես էլ՝ այս դեպքում>, - ասել է Մանասյանը։
Միաժամանակ, նա հաղորդել է, որ այս փուլում իրականացվում են փաստահավաք աշխատանքներ բռնի տեղահանված քաղաքացիների հետ զրույցների միջոցով՝ ադրբեջանցիների կողմից Արցախի բնակչության նկատմամբ իրականացված խոշտանգումների վերաբերյալ: "Երբ ամեն ինչ ամփոփվի, մենք հանդես կգանք համապատասխան հայտարարությամբ", - ասել է օմմբուդսմենը: