Արմինֆո.Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը Հռոմի ստատուտի ներկայացված ընթացակարգով վավերացումը համարում է հակասահմանադրական և գտնում է, որ ներկա փուլում չի կարող քննարկման առարկա դառնալ (այն վավերացնելու հարցի ներառումը Ազգային ժողովի օրակարգ և քվեարկությունը անօրինական է): Այդ մասին ասվում է ՀՀ Ազգային ժողովի խոշորագույն ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության հայտարարությունում։
Հայտարարության մեջ նշվում է, որ հարցը կարող է քննարկվել միայն ՀՀ Սահմանադրության մեջ համապատասխան փոփոխություններ կատարելու դեպքում, բայց նույնիսկ այդ դեպքում Հռոմի ստատուտին միանալը կարող է իրականացվել միայն այն դեպքում, եթե դրանից բխող բազմաթիվ ռիսկեր ամբողջությամբ բացահայտվեն, Հայաստանի և Արցախի համար դրանց բացասական հետևանքները չեզոքացվեն կամ գոնե նվազագույնի հասցվեն:
Նշենք, որ այսօր ՀՀ Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել վավերացման ներկայացված փաստաթղթին: Այժմ հարցը կքննարկվի ՀՀ ԱԺ լիագումար նիստում: