Արմինֆո.ՀՀ վարչապետին սպասարկող հատուկ սարքավորված ինքնաթիռի և ուղղաթիռի հարցը կորոշվի կառավարության ղեկավարի որոշման հիման վրա: ՀՀ Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովը սեպտեմբերի 28-ի նիստում դրական եզրակացություն է տվել "Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին" օրենքում ՀՀ կառավարության ներկայացրած փոփոխություններին:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի ասելով' "Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, ծառայության և սոցիալական երաշխիքների մասին" օրենքի 7.6-րդ հոդվածի 1-ին մասին 5-րդ կետին համապատասխան, վարչապետին ծառայության նպատակով հատկացնում է հատուկ սարքավորված ինքնաթիռ և ուղղաթիռ: Սակայն օրենքում բացակայում է այդ ինքնաթիռով և ուղղաթիռով թռիչքների կազմակերպման, իրականացման և անվտանգության հետ կապված հարաբերությունների կարգավորման իրավական հիմքը: Ուստի նախագծի մշակումը պայմանավորված է ՀՀ վարչապետի սպասարկման համար տրամադրված հատուկ սարքավորված ինքնաթիռների և ուղղաթիռների թռիչքների կազմակերպման, իրականացման և անվտանգության կարգը սահմանող թույլատրման նորմը սահմանելու անհրաժեշտությամբ, որի արդյունքում հնարավորություն կստեղծվի կառավարության ղեկավարին տրամադրել տվյալ թույլատրման նորմը: Վարչապետից բացի ավիացիոն տեխնիկայի տվյալ տեսակներից կարող են օգտվել նաև այլ պաշտոնատար անձինք: Վարչապետի որոշմամբ կսահմանվի հատուկ սարքավորված ինքնաթիռ, որը տրամադրվել է կառավարության ղեկավարին սպասարկելու նպատակով: